Հաշվապահ

Website ACC Accountant

Մեր գործընկերների թիվը և մեզ հանդեպ վստահությունն օրեցօր աճում են, իսկ դրա հետ միասին աճում է նաև մեր թիմը։
Այս անգամ փնտրում ենք փորձառու հաշվապահի, ով պատրաստ է միանալ մեր մասնագիտական թիմին և իր փորձով մասնակցել մեր գործընկերների բիզնեսների հաշվապահական սպասարկմանը։
Ինչո՞ւ հենց ACC Accountant.
☀️ Լուսավոր ու հարմարավետ միջավայր
Մեր աշխատասենյակները ստեղծված են կենտրոնացած և հաճելի աշխատանքի համար։
🤝 Ուժեղ ու աջակցող թիմ
Մենք հավատում ենք, որ լավ արդյունքը ստացվում է համագործակցությունից։
🚇 Հարմար լոկացիա
Գտնվում ենք Բարեկամության մետրոյի հարևանությամբ՝ Բարբյուսի 2 հասցեում։
📈 Մասնագիտական զարգացում
Կաշխատես տարբեր ոլորտների բիզնեսների հետ և կշարունակես զարգացնել քո մասնագիտական հմտությունները։
Ի՞նչ ենք ակնկալում քեզնից.
✅ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
✅ ՀԾ, TaxService և Excel ծրագրերի լավ իմացություն
✅ Հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն
✅ Վերլուծական մտածողություն և պատասխանատու մոտեցում
✅ Թիմում աշխատելու և գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն
✅ Եվ ամենակարևորը՝ սեր քո մասնագիտության հանդեպ
💰 Վարձատրությունը՝ համապատասխան քո փորձին ու մասնագիտական հմտություններին։
Եթե ցանկանում ես միանալ աճող ընկերության, աշխատել տարբեր ոլորտների բիզնեսների հետ և լինել թիմի մի մասը, որի նկատմամբ վստահությունն օրեցօր աճում է՝ սպասում ենք քո CV-ին։
📧 hr@acc-accountant.am
⚠️ Խնդրում ենք CV-ն ուղարկել բացառապես էլ․ փոստով։ Սոցիալական ցանցերով ուղարկված հայտերը չեն դիտարկվում։

To apply for this job email your details to hr@acc-accountant.am

ACC Accountant

To apply for this job email your details to hr@acc-accountant.am

Կապ

ACC Accountant

Նման հայտարարություններ