Վաճառքի ավագ մասնագետ
Website M.A.M educational movement
M.A.M միջազգային օնլայն դպրոցը փնտրում է Վաճառքի ավագ մասնագետի, ով ունի վաճառքի և հաճախորդների սպասարկման փորձ, տիրապետում է CRM համակարգերին և ցանկանում է իր մասնագիտական ներդրումն ունենալ կրթական ծրագրերի զարգացման ու միջազգային շուկաներում M.A.M-ի ընդլայնման գործում։
Հիմնական պարտականություններ
Կրթական ծրագրերի վաճառք՝ հեռախոսազանգերի և առցանց հարթակների միջոցով
Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
Հաճախորդների սպասարկում, խորհրդատվություն և առաջացած խնդիրների արդյունավետ լուծում
Հաճախորդների տվյալների և վաճառքի ամբողջ գործընթացի վարում CRM համակարգում
Սփյուռքից նոր հաճախորդների ներգրավում և գործող հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում
Ակտիվ մասնակցություն վաճառքի նպատակների իրականացմանն ու թիմի ընդհանուր արդյունքների բարելավմանը
Պահանջվող հմտություններ և փորձ
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում՝ որպես ավագ մասնագետ
CRM համակարգերով աշխատելու փորձ
Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ
Հաճախորդների կարիքները բացահայտելու և արդյունավետ վաճառքի առաջարկ ներկայացնելու կարողություն
Հայերենի գերազանց իմացություն
Անգլերենի առնվազն բավարար մակարդակի իմացություն՝ պարտադիր
Ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Թիմում արդյունավետ աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
Արդյունքի և վաճառքի թիրախների վրա կենտրոնացած աշխատելաոճ
Ինչ ենք առաջարկում
— Հիբրիդային աշխատանքային ձևաչափ՝ տնից և գրասենյակից
— 5-օրյա աշխատանքային գրաֆիկ։ Աշխատանքային օրվա ընթացքում նախատեսվում է նաև օրական 2 ժամ զանգեր ԱՄՆ-ում բնակվող հաճախորդներին՝ 21:00-ից հետո
— Մրցունակ աշխատավարձ՝ ֆիքսված մաս + վաճառքի արդյունքներից կախված բոնուսներ
— Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություններ
— Վերապատրաստումներ և շարունակական մասնագիտական զարգացում
— Աշխատանք միջազգային հաճախորդների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ
Եթե սիրում եք վաճառքը, հեշտությամբ եք հաղորդակցվում մարդկանց հետ, կողմնորոշված եք արդյունքի վրա և ցանկանում եք զարգանալ միջազգային կրթական միջավայրում, **սպասում ենք Ձեր դիմումին։**
Ուղարկեք Ձեր CV-ն [hr@mam-edu.com](mailto:hr@mam-edu.com) հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Վաճառքի ավագ մասնագետ»։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական պահանջներին համապատասխանող թեկնածուները։
Տեղակայումը՝ Երևան
Դիմելու վերջնաժամկետ՝ 25.08.2026
To apply for this job email your details to hr@mam-edu.com