Buissup Challenge
Website Armenian Businessmen Association
Ունես մասնագիտական փորձ, նորարար մտածողություն և ցանկանում ես գիտելիքներդ կիրառել իրական բիզնես միջավայրո՞ւմ։ Buissup Challenge–ի ընթացքում, կազմելով թիմեր, հնարավորություն եք ստանալու՝ աշխատելու ընկերությունների ներկայացրած մարտահրավերների վրա, համագործակցելու տարբեր ոլորտների մասնագետների հետ և փորձառու մենթորների աջակցությամբ ստեղծելու լուծումներ, որոնք կարող են ազդել բիզնեսների հետագա զարգացման վրա։
Մասնակցելով ծրագրին՝
✓ կաշխատես իրական բիզնես մարտահրավերների վրա,
✓ կկիրառես մասնագիտական գիտելիքներդ և փորձդ գործնական միջավայրում,
✓ կհամագործակցես տարբեր ոլորտների մասնագետների հետ և կձևավորես նեթվորք,
✓ կստանաս մենթորների և ոլորտային փորձագետների աջակցությունը,
✓ քո լուծումը կներկայացնես բիզնես ոլորտի առաջատար ներկայացուցիչներին,
✓ հաղթելու դեպքում կստանաս դրամական պարգև։
Վայր՝ «ԱՅԲ» դպրոց
Սկիզբ՝ սեպտեմբերի 11, 17:30
Ավարտ՝ սեպտեմբերի 13
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 25
To apply for this job please visit www.armassociation.com.