REEL MAKER
Website ULTRA WORK
ULTRA թիմն ընդլայնվում է․ փնտրում ենք մեր նոր REEL MAKER-ին
Եթե դու պարզապես չես նկարում, այլ տեսնում ես կադրը մինչև նկարելը, հասկանում ես՝ ինչն է պահում ուշադրությունը, զգում ես ռիթմը և գիտես՝ ինչպես սովորական գաղափարը դարձնել դիտվող Reel, հնարավոր է՝ հենց քեզ ենք փնտրում։
Փորձն ու մասնագիտական հմտությունները պարտադիր են։
Մեզ համար պարտադիր են՝
Պրոֆեսիոնալ տեխնիկայի առկայություն
Reel-երի նկարահանման իրական փորձ
Կադրի, կոմպոզիցիայի և շարժման զգացողություն
Մոնտաժային ծրագրերի վստահ տիրապետում
Սոցիալական մեդիայի կոնտենտի ու թրենդների իմացություն
Գաղափար մտածելու և այն ուժեղ վիզուալի վերածելու կարողություն
Արագ, պատասխանատու և թիմային աշխատանք
Մենք առաջարկում ենք՝
Օֆիսային աշխատանքային գրաֆիկ
Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների
Տարբեր ու հետաքրքիր նախագծեր
Ստեղծագործելու և մասնագիտական աճի իրական հնարավորություն
Ուժեղ թիմ, որտեղ յուրաքանչյուր մասնագետ իր գործն է անում
Գուցե հաջորդ ուժեղ կադրը հենց դու ես նկարելու մեզ հետ
To apply for this job email your details to info@ultrawork.am