Նվիրատուների ներգրավման պատվիրակներ
Website WWF Armenia
Աշխատանքի հնարավորություն WWF-Հայաստանում
WWF Հայաստանը փնտրում է նվիրատուների ներգրավման պատվիրակների՝ միանալու ֆոնդահայթայթման թիմին։
(Աշխատանքային փորձը պարտադիր չէ)
Եթե անկաշկանդ ես շփման մեջ, ունես համոզիչ հաղորդակցման հմտություններ և ցանկանում ես ներգրավվել իմաստալից աշխատանքի մեջ, սա քեզ համար հնարավորություն է։
Մենք առաջարկում ենք՝
Ճկուն աշխատաժամեր
Մրցունակ աշխատավարձ
Ակտիվ և ստեղծագործական աշխատանքային միջավայր
Հիմնական պարտականությունները`
Ակտիվ և բարեկիրթ շփում քաղաքացիների հետ հանրային վայրերում (առևտրի կենտրոններ, միջոցառումներ)
WWF Հայաստանի առաքելության, ծրագրերի և նպատակների պարզ, վստահ և ոգեշնչող ներկայացում
Մարդկանց մոտիվացում՝ դառնալու կազմակերպության երկարաժամկետ և կանոնավոր աջակիցներ
Թիմային աշխատանք և դրված նպատակների իրագործում
+374 (91) 21 76 11
Այս աշխատանքին դիմելու համար Ձեր տվյալները էլ․ փոստով ուղարկեք հետևյալ հասցեին՝ office_am@wwfcaucasus.org