Senior ծրագրավորող / Tech Lead
Website GTH Agency
GTH Agency-ն Հայաստանի ընկերությունների համար կառուցում է AI ավտոմատացման համակարգեր՝ պատվերներ, հաշվառում, փաստաթղթեր, հաճախորդների սպասարկում, AI օգնականներ։ Համակարգերը արդեն աշխատում են իրական ընկերություններում։ Փնտրում ենք փորձառու ծրագրավորող, ով կլինի մեր տեխնիկական պատասխանատուն և այդ համակարգերը կպահի ապահով ու կայուն։
Ինչ ես անելու
- Լինելու ես ընկերության տեխնիկական պատասխանատուն. ոչ մի համակարգ հաճախորդին չի գնում առանց քո ստուգման։
- Ստուգելու ես մեր գործող հավելվածների անվտանգությունը (առաջին մեծ գործը) և ուղղելու գտածը։
- Մենեջերի հավաքած փորձնական ավտոմատացումները դարձնելու ես ամբողջական, ապահով համակարգեր։
- Վերանայելու ես նոր կոդը տեղադրելուց առաջ՝ մուտքեր, գաղտնի բանալիներ, մուտքային տվյալներ, անձնական տվյալներ։
- Կարգավորելու ես բեքափը, մոնիտորինգը և հասանելիությունները (ով ինչ կարող է բացել)։
- Աշխատելու ես AI ագենտների հետ՝ կոդի մեծ մասը գրվում է AI գործիքներով, քո դերը՝ ճարտարապետություն, ստուգում և պաշտպանություն։
- Շաբաթը մեկ ղեկավարին պարզ բառերով ներկայացնելու ես՝ ինչ է արված և ինչ ռիսկեր կան; թիմը մեծանալիս՝ ընտրելու և ղեկավարելու ես կրտսեր ծրագրավորողին։
Մեր տեխնոլոգիաները
Պահանջներ
- 5+ տարի backend կամ full-stack փորձ՝ իրական արտադրանք, որով աշխատում են բիզնեսներ
- OWASP Top 10-ի գործնական իմացություն՝ ոչ միայն տեսականորեն
- Աշխատանք գաղտնի բանալիների, մուտքի (auth) և իրավունքների հետ
- Սերվերներ և hosting՝ AWS, Cloudflare կամ նմանատիպ ամպային հարթակներ
- Ուրիշի կոդը արագ կարդալու և ստուգելու կարողություն
- Git, կոդի վերանայում, պարզ ու կարճ գրավոր հաշվետվություն
- Բարդը պարզ բացատրելու կարողություն՝ ոչ ծրագրավորողի համար
- Հայերեն՝ ազատ; անգլերեն՝ տեխնիկական փաստաթղթեր կարդալու չափ
Առավելություն
- Cloudflare Workers կամ serverless փորձ
- Pentest, bug bounty կամ CTF փորձ
- AI ագենտներ, MCP, AI ինֆրակառուցվածք (LLM API-ներ, գործիքներ, ագենտների անվտանգություն և prompt injection)
- ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի իմացություն
Պայմաններ
- Լրիվ դրույք, աշխատավարձը՝ 1 200 000 – 1 500 000 ֏ ձեռքին, ըստ փորձի
- 3 ամիս փորձաշրջան
- Հեռավար, Երևան; ժամերը ճկուն են, պատասխանը՝ աշխատանքային օրվա ընթացքում
Ընտրության 3 քայլ
Գրավոր հարցերԱյս էջի ձևը՝ 5 հարց և քո փորձը։
Փոքր փորձնական առաջադրանքՔո ժամանակը վճարում ենք մենք։
30 րոպե զրույցԾանոթություն և հարցեր քո առաջադրանքի մասին։
To apply for this job please visit jobs.robi.am.