ԲԵՏՈՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՏԵԽՆՈԼՈԳ

Website «Ամուր Բետոն» ՍՊԸ

«ԱՄՈՒՐ ԲԵՏՈՆ» ընկերությունը փնտրում է փորձառու մասնագետի🧡
Մեզ անհրաժեշտ է բետոնի արտադրության ոլորտում խորքային գիտելիքներ և գործնական փորձ ունեցող մասնագետ, ով կկարողանա կազմակերպել արտադրական գործընթացը և ապահովել բարձրորակ բետոնի արտադրություն🔥
🤝 Պարտականություններ՝
• Տարբեր դասերի բետոնի ճիշտ բաղադրությունների մշակում և հաշվարկ։
• M300, M350, M400 և այլ դասերի բետոնի պահանջվող ամրության ապահովում։
• Ցեմենտի, ավազի, խճի, ջրի և քիմիական հավելումների ճիշտ չափաբաժինների որոշում։
• Բետոնի բաղադրության ճշգրտում՝ հաշվի առնելով հումքի որակն ու խոնավությունը։
• Բետոնի փորձնական խառնուրդների պատրաստում և արդյունքների վերլուծություն։
• Բետոնախառնիչ կայանի աշխատանքի և արտադրական գործընթացի վերահսկում։
• Լաբորատորիայի հետ համագործակցություն, ամրության փորձարկումների և որակի վերահսկման կազմակերպում։
• Հումքի ծախսերի օպտիմալացում՝ առանց բետոնի որակի և ամրության նվազեցման։
🔥 Պահանջներ՝
• Բետոնի արտադրության ոլորտում աշխատանքային իրական փորձ։
• Բետոնի տեխնոլոգիայի և բաղադրությունների հաշվարկման խորքային իմացություն։
• Գործնականում բետոնի բաղադրություն մշակելու և արդյունքները հիմնավորելու կարողություն։
• Պատասխանատվություն, կազմակերպչական հմտություններ և արդյունքի ապահովման պատրաստակամություն։
✅ Մենք առաջարկում ենք՝
• Աշխատանք ժամանակակից արտադրական պայմաններում։
• Մրցունակ աշխատավարձ՝ ըստ մասնագիտական կարողությունների։
• Երկարաժամկետ համագործակցություն և մասնագիտական աճ։
📍 Աշխատանքի վայրը՝ Երևան, Ավան։
Մենք փնտրում ենք ոչ թե պարզապես աշխատակցի, այլ մասնագետի, ով գիտի՝ ինչպես ստանալ ճիշտ բաղադրությամբ, բարձր ամրությամբ և կայուն որակով բետոն։
📞 Մանրամասների համար՝
094 011 000 / 044 222 289

To apply for this job please visit +37494011000.

AMUR BETON / Ամուր Բետոն» ՍՊԸ

To apply for this job please visit +37494011000.

Կապ

«Ամուր Բետոն» ՍՊԸ

Նման հայտարարություններ