Արտագնա վաճառքի մենեջեր

Website Blue Waters Armenia

Փնտրում ենք Արտագնա վաճառքի մենեջերի, ով սիրում է կենդանի շփումը, ազատ շարժունակությունը և ցանկանում է անմիջականորեն ազդել իր եկամտի վրա:
Եթե Ձեզ դուր է գալիս աշխատանքի շրջիկ ձևաչափը, օրվա ինքնուրույն պլանավորումն ու հաճախորդներին օգտակար լուծումներ առաջարկելը (այլ ոչ թե միայն գրասենյակային առօրյան), ապա մենք սիրով սպասում ենք Ձեզ:
Ինչ ենք առաջարկում Ձեզ (Ձեր օգուտները)
Անսահմանափակ եկամուտ՝ Ֆիքսված աշխատավարձ 225,000 AMD + ճկուն բոնուսներ վաճառքներից (առանց առավելագույն սահմանափակման):
Վառելիքի (ԳՍՄ) փոխհատուցում՝ Ձեր տեղաշարժի ծախսերը հոգում ենք մենք:
Ճկուն գրաֆիկ՝ Դուք ինքներդ եք պլանավորում Ձեր օրն ու այցելությունները:
Հարմարավետ մեկնարկ՝ Տրամադրում ենք պատրաստի CRM համակարգ, առևտրային առաջարկների շաբլոններ, ուսուցում և լիարժեք աջակցություն մեկնարկային փուլում:
Պահանջված ու որակյալ արտադրանք՝ Հեշտ է վաճառել այն, ինչն իսկապես անհրաժեշտ է և որակյալ:
Պաշտոնական գրանցում՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքին համապատասխան:
Ջերմ ու աջակցող թիմ, որտեղ Ձեր նախաձեռնություններն ու արդյունքները միշտ գնահատվում են:
Ինչ ենք վստահելու Ձեզ (Պարտականություններ)
Աշխատել մուտքային հայտերի (լիդերի) հետ և ուղեկցել հաճախորդին մինչև պայմանագրի կնքումը:
Այցելել հաճախորդների օբյեկտներ, վերհանել նրանց կարիքները և առաջարկել լավագույն լուծումները:
Հաշվարկել արժեքը և պատրաստել գրագետ առևտրային առաջարկներ (коммерческое предложение):
Գրանցել աշխատանքի ընթացքը CRM համակարգում:
Ձևավորել նոր գործընկերային կապեր B2B սեգմենտի հետ (ճարտարապետներ, նախագծողներ, կառուցապատողներ):
Ինչ ենք ակնկալում Ձեզնից (Պահանջներ)
Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ (կենդանի շփման հմտությունները կլինեն առավելություն):
Սեփական ավտոմեքենայի առկայություն / մշտական հասանելիություն և վարորդական իրավունք:
Պատրաստակամություն շրջիկ ձևաչափով աշխատելու և Հայաստանի տարածքում այցելություններ կատարելու:
Լավ շփման, համոզելու և նախաձեռնողականության հմտություններ:
Ինքնուրույնություն և պատասխանատվություն։
MS Office / Google Sheets ծրագրերից օգտվելու բազային հմտություններ:
Պատրաստակամություն սովորելու արտադրանքի տեխնիկական առանձնահատկությունները:Ինքնակենսագրականները ուղարկել ՝ [email protected].

To apply for this job email your details to info@bluewaters.am

Blue Waters Armenia

To apply for this job email your details to info@bluewaters.am

Կապ

Blue Waters Armenia

Նման հայտարարություններ