ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ

Website Civil Youth Center/Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն

ՄԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ
«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է Սևան, Ճամբարակ, Գավառ, Իջևան, Բերդ և Դիլիջան համայնքներում ակտիվ գործունեություն ծավալող անձանց՝ դիմելու համայնքային համակարգողների մրցույթին։
👥Փնտրում ենք անձնանց, ովքեր ճանաչում են իրենց համայնքը, կարողանում են համախմբել բնակիչներին և ցանկանում են նպաստել կանանց ու երիտասարդների մասնակցությանը համայնքային որոշումների կայացմանը։
ℹ️Համակարգողները կաջակցեն ծրագրային թիմին բացահայտելու համայնքների՝ մարդկային անվտանգությանն առնչվող կարիքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև մշակելու առաջարկություններ՝ ուղղված համայնքային դիմակայունության և մասնակցության որակի բարելավմանը։ Աշխատանքը կնպաստի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի տեղական հանձնառությունների իրականացմանը։
📍 Աշխատանքի վայրը՝ համապատասխան համայնք (Սևան, Ճամբարակ, Գավառ, Իջևան, Բերդ և Դիլիջան)
🗓️ Ներգրավվածության տևողությունը՝ 4 ամիս
👥 Ընտրվելու է՝ 6 համակարգող՝ յուրաքանչյուր համայնքից մեկ հոգի
💼 Ներգրավվածությունը՝ վճարովի ծառայություն
Համակարգողի հիմնական պարտականություններն են՝
▪️ աջակցել համայնքում շուրջ 10 մասնակցից/շահառուից բաղկացած ակտիվ խմբի ձևավորմանը և համակարգել դրա աշխատանքը,
▪️ ապահովել կանանց, երիտասարդների և բռնի տեղահանված անձանց ներառական ու բովանդակալից մասնակցությունը,
▪️ կազմակերպել համայնքային երկու խմբային քննարկումներ՝ ծրագրային թիմի աջակցությամբ,
▪️ հավաքագրել և ամփոփել բնակիչների բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկությունները,
▪️ աջակցել համայնքի առաջնահերթությունների և առաջարկությունների ամփոփ փաստաթղթի մշակմանը,
▪️ նպաստել խմբի և տեղական ինքնակառավարման մարմինների երկխոսությանը՝ առաջարկությունները համայնքային ծրագրերում և որոշումներում ներառելու նպատակով,
▪️ պահպանել կապը ծրագրային թիմի հետ և ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ համառոտ տեղեկություններ։
Ակնկալում ենք, որ դիմորդը՝
✅ բնակվում կամ ակտիվ գործունեություն է ծավալում նշված համայնքներից մեկում և ծանոթ է տեղական խնդիրներին,
✅ ունի համայնքային աշխատանքի, կամավորության, միջոցառումների կազմակերպման կամ խմբերի համակարգման փորձ,
✅ ունի հաղորդակցման, կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ,
✅ հետաքրքրված է կանանց ու երիտասարդների մասնակցության, հավասար հնարավորությունների և համայնքային զարգացման հարցերով,
✅ պատրաստ է չորս ամիս շարունակ հետևողականորեն ներգրավվել աշխատանքներում։
Խրախուսում ենք կանանց, երիտասարդների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դիմումները։
📩 Դիմելու համար ձեր ինքնակենսագրականն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին։ Նամակում համառոտ ներկայացրեք ձեր համապատասխան փորձը, այս աշխատանքում ներգրավվելու շարժառիթը և նշեք համայնքը։
✉️ Նամակի թեմայի դաշտում գրեք՝ «Համայնքային համակարգող — համայնքի անվանումը»։
⏳ Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թ. նոյեմբերի 7։
💫 Միացե՛ք՝ ձեր համայնքի բնակիչների ձայնը տեղական որոշումների մաս դարձնելու համար։

To apply for this job email your details to ijevancenter@gmail.com

To apply for this job email your details to ijevancenter@gmail.com

Կապ

Civil Youth Center/Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն

Նման հայտարարություններ