«Ալտերնատիվ» Երիտասարդական կենտրոնի համակարգող

Website Armenian Progressive Youth

Մենք փնտրում ենք «Ալտերնատիվ» Երիտասարդական կենտրոնի համակարգողի, ով պատասխանատու կլինի Չարենցավանի երիտասարդական կենտրոնի առօրյա աշխատանքի համակարգման, թիմի և երիտասարդական աշխատողների աշխատանքի կազմակերպման, երիտասարդների ներգրավվածության և միջազգային կամավորների համակարգման համար։
Հիմնական պարտականություններ՝
🔹 Համակարգել երիտասարդական կենտրոնի առօրյա աշխատանքը և ապահովել անվտանգ, ներառական ու երիտասարդների համար ապահով միջավայր։
🔹 Համակարգել կենտրոնի թիմի, այդ թվում՝ երիտասարդական աշխատողների աշխատանքը, բաշխել առաջադրանքները և հետևել դրանց իրականացմանը։
🔹 Համակարգել կենտրոնում աշխատող միջազգային կամավորների աշխատանքը և աջակցել նրանց՝ կենտրոնի գործունեությանն ու համայնքային կյանքին ինտեգրվելու հարցում։
🔹 Աջակցել երիտասարդների ներգրավվածությանը և համագործակցել տեղական երիտասարդական խմբերի, համայնքային կառույցների և այլ շահագրգիռ կողմերի հետ։
🔹 Վարել կենտրոնի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթավորումն ու հաշվետվողականությունը։
🔹 Աջակցել կենտրոնի գործունեության և հնարավորությունների մասին հաղորդակցությանը և սոցիալական մեդիայի բովանդակությանը։
⏰ Գրաֆիկը՝ կես դրույք
📌 Վայրը՝ Չարենցավանի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն, Ալափարս գյուղ
📅 Պայմանագրի տևողությունը՝ մինչև 2027 թ․ մայիսի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ
🚗 Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
👉 Պահանջվող որակավորումներին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք այս հղումով՝ https://apy.am/en/blog/101
💚 Եթե հետաքրքրված եք, շտապեք դիմել՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը և ակնկալվող ամսական վարձատրության չափը [email protected] էլ․ հասցեին մինչև հոկտեմբերի 10-ը՝ նամակի թեմա դաշտում նշելով՝ «Ալտերնատիվ» Երիտասարդական կենտրոնի համակարգող — Չարենցավան։

To apply for this job email your details to hr@apy.am

To apply for this job email your details to hr@apy.am

Կապ

Armenian Progressive Youth

Նման հայտարարություններ