Դուալ (երկակի) կրթության համակարգող
Website Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ
«Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում նպատակասլաց և կազմակերպչական բարձր հմտություններով օժտված մասնագետի՝ Դուալ (երկակի) կրթության համակարգողի (պատասխանատուի) թափուր հաստիքը համալրելու համար։
Դուալ կրթության պատասխանատուն հանդիսանում է կապող օղակ քոլեջի և գործընկեր կազմակերպությունների (գործատուների) միջև՝ ապահովելով ուսանողների գործնական ուսուցման արդյունավետ ընթացքը հենց աշխատավայրերում։
•Կրթություն՝ բարձրագույն կրթություն, ցանկալի է կառավարման (Management) կամ հարակից ոլորտներում։
•Լեզուների իմացություն՝ անգլերենի առնվազն B1 (միջին) մակարդակի տիրապետում (միջազգային փորձին ծանոթանալու և հնարավոր համատեղ նախագծերի համար)։
•Կոմպետենցիաներ՝ բանակցություններ վարելու և գործարար կապեր հաստատելու հմտություններ։
•Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-ի և ժամանակակից կառավարման/փաստաթղթաշրջանառության գործիքների տիրապետում։
•Անձնային որակներ՝ կազմակերպչական ձիրք, ճկունություն, հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու ունակություն։
•Դուալ կրթական մոդելով հետաքրքրված նոր գործընկեր-կազմակերպությունների և գործատուների ներգրավում։
•Քոլեջի և արտադրական ձեռնարկությունների միջև համագործակցության պայմանագրերի ու հուշագրերի նախապատրաստում։
•Ուսանողների գործնական ուսուցման, պրակտիկաների պլանավորում, համակարգում և մոնիթորինգ։
•Գործընթացի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության և հաշվետվությունների վարում։
•Հետաքրքիր, դինամիկ և պատասխանատու աշխատանք զարգացող կրթական միջավայրում։
•Մասնագիտական վերապատրաստումների և ինքնադրսևորման մեծ հնարավորություններ։
•Հարմարավետ աշխատանքային միջավայր և ջերմ կոլեկտիվ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV/Resume) ուղարկել kotaykstatecollege@gmail.com էլեկտրոնային փոստին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով «Դուալի պատասխանատու»:
Հաստիքը համալրվելու է հարցազրույցով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի օգոստոսի 20-ը։
To apply for this job email your details to kotaykstatecollege@gmail.com