Ջերմային ինժեներ-նախագծող

Website ԷկոՀիթ

«ԷկոՀիթ» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը Ջերմային ինժեներ-նախագծողի, ով կմասնակցի ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի նախագծմանը՝ ապահովելով տեխնիկական լուծումների արդյունավետությունն ու համապատասխանությունը գործող նորմերին և ստանդարտներին։❄️🔥
✅ Հիմնական պարտականություններ
• Նախագծել ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգեր՝ համաձայն տեխնիկական առաջադրանքի և գործող նորմերի։
• Իրականացնել ջերմատեխնիկական և օդափոխական հաշվարկներ՝ ապահովելով համակարգերի արդյունավետ և անվտանգ աշխատանքը։
• Մշակել, կազմել և ճշգրտել աշխատանքային գծագրեր և նախագծային փաթեթներ։
• Պատրաստել և համակարգել նախագծային ու տեխնիկական փաստաթղթերը՝ նախագծերի հաստատման և իրականացման փուլերի համար։
• Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն պատվիրատուներին և գործընկերներին, պարզաբանել նախագծերին առնչվող տեխնիկական հարցերը։
• Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ՝ նախագծային լուծումների համաձայնեցման և արդյունավետ իրականացման նպատակով։
• Մասնակցել նախագծերի իրականացման ընթացքում առաջացող տեխնիկական հարցերի լուծմանը և անհրաժեշտության դեպքում առաջարկել օպտիմալ ինժեներական լուծումներ։
• Հետևել ոլորտի նորարարություններին, տեխնիկական նորմերին և լավագույն փորձին՝ դրանք կիրառելով նախագծային աշխատանքներում։
Պահանջվող որակավորումներ
• Բարձրագույն տեխնիկական կրթություն (նախընտրելի է ջերմատեխնիկայի, էներգետիկայի կամ հարակից ոլորտներում)։
• Ջերմային և օդափոխության համակարգերի նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն։
• Տեխնիկական մտածողություն, վերլուծական կարողություններ և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն։
• Հաղորդակցման, բանակցելու և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ։
• Սեղմ ժամկետներում միաժամանակ մի քանի նախագծերի վրա արդյունավետ աշխատելու կարողություն:
🔥❄️ Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@ecoville.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (Subject) դաշտում նշելով «Ջերմային ինժեներ-նախագծող»։

To apply for this job email your details to hr@ecoville.am

ԷկոՀիթ

To apply for this job email your details to hr@ecoville.am

Կապ

ԷկոՀիթ

Նման հայտարարություններ