Լոգիստ

Website IranImport Group

Փնտրում ենք փորձառու, պրոակտիվ և արագ կողմնորոշվող լոգիստի՝ միջազգային բեռնափոխադրումների ուղղությունը կառավարելու և զարգացնելու համար։ Չինաստան–Հայաստան ուղղությամբ աշխատանքային փորձն ու շուկայի գիտելիքների առկայությունն առանցքային են։
🔹 Հիմնական պարտականություններ.
✅Միջազգային բեռնափոխադրումների ամբողջական շղթայի կազմակերպում և վերահսկում:
✅Օպերատիվ կապի պահպանում արտասահմանյան մատակարարների, forwarder-ների և գործընկերների հետ:
✅Լոգիստիկ շուկայի մշտական վերլուծություն, նոր ուղղությունների և առավել օպտիմալ երթուղիների մշակում:
✅Բեռների ընթացքի մոնիթորինգ և ծագած ճգնաժամային խնդիրների արագ, ինքնուրույն լուծում:
✅Հաճախորդների հետ պրոֆեսիոնալ, արագ և գրագետ հաղորդակցության ապահովում:
🔹 Պահանջներ թեկնածուին.
📌Աշխատանքային փորձ միջազգային լոգիստիկայի ոլորտում (Չինաստանի ուղղությամբ փորձը պարտադիր է):
📌Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (պարտադիր է), պարսկերենի իմացությունը կդիտվի առավելություն:
📌Ոլորտային սերտիֆիկատների առկայությունը ցանկալի է:
📌Գործուղումների մեկնելու պատրաստակամություն:
📌Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և հաճախորդակենտրոն մոտեցում:
📌Ընկերության մեդիա նախագծերին (ռիլեր, տեսանյութեր) մասնակցելու և ներկայանալու պատրաստակամություն:
⚠️ Անփորձ թեկնածուներին խնդրում ենք չդիմել։
🔹Առաջարկում ենք.
📌Մրցունակ ֆիքսված աշխատավարձ + արդյունքներից կախված բոնուսային համակարգ:
📌Մասնագիտական աճի իրական հնարավորություն կայուն և զարգացող միջավայրում:
📅 Աշխատանքային գրաֆիկ.
Երկուշաբթի — Ուրբաթ՝ 10:00–18:00
Շաբաթ՝ 10:00–17:00
Համապատասխան փորձ ունեցող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) iranimportgroup@gmail.com

To apply for this job email your details to iranimportgroup@gmail.com

To apply for this job email your details to iranimportgroup@gmail.com

Կապ

IranImport Group

Նման հայտարարություններ