Արտաքին հաղորդակցության մենեջեր

Website «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն փնտրում է «Արտաքին հաղորդակցության մենեջեր»
📜Աշխատանքի ընդհանուր նկարագրությունը
Պատասխանատու է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հաղորդակցության և հանրային կապերի գործունեության համակարգման, կազմակերպության, նրա գործունեության նախաձեռնությունների և գործընկեր ցանցերի հանրային տեսանելիության բարձրացման, ինչպես նաև կազմակերպության առցանց և մեդիա ներկայության զարգացման համար։
_____________________
1. Կայքի և թվային հարթակների կառավարում
• Պատասխանատու է կազմակերպության առցանց ներկայության ռազմավարական կառավարման, զարգացման և շարունակական թարմացման համար։
• Հանդիսանում է կազմակերպության պաշտոնական կայքի, սոցիալական ցանցերում հարթակների, ադմինիստրատոր/խմբագիր։
• Ստեղծում, խմբագրում, տեղադրում և թարմացնում է կայքի ամբողջ բովանդակությունը՝ ներառյալ նորությունները, հայտարարությունները, միջոցառումների էջերը, ծրագրային գործունեության նկարագրությունները, հետազոտությունները, հրապարակումները, հաջողված պատմությունները և այլ մեդիա նյութերը։
• Ապահովում է կայքի բովանդակային հարստացումը, տեղեկատվական արդիականությունը և շարունակական զարգացումը։
• Ապահովում է կազմակերպության` համացանցում սոցիական հարթակների զարգացումը և բովանդակության ապահովումը։
• Ներկայացնում է առաջարկություններ կայքի կառուցվածքի, գործառույթների և օգտատիրական փորձի բարելավման վերաբերյալ։
• Ապահովում է, որ հրապարակվող բովանդակությունը լինի ճշգրիտ, հասանելի, թիրախային լսարանին համապատասխան և համապատասխանի կազմակերպության հաղորդակցական քաղաքականությանը։
_____________________
2. Համացանցում սոցիալական հարթակների կառավարում և զարգացում
• Կառավարում և վարում է կազմակերպության պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական էջերը։
• Պատրաստում, խմբագրում, պլանավորում և հրապարակում է կազմակերպության գործունեության վերաբերյալ բովանդակությունը կազմակերպության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում առկա հարթակներում։
• Ապահովում է Facebook, Instagram, LinkedIn, YouTube, X և այլ հարթակներում կազմակերպության ակտիվ և հետևողական ներկայությունը։
• Մշակում և իրականացնում է սոցիալական ցանցերում կազմակերպության տեսանելիության, ներգրավվածության և լսարանի աճի մեխանիզմները։
• Ուսումնասիրում և ներդնում է թվային հաղորդակցության նոր գործիքներ և մեթոդներ կազմակերպության և դրա նախաձեռնությունների ճանաչելիության բարձրացման նպատակով։
_____________________
3. Հաղորդակցական և տեղեկատվական նյութերի պատրաստում
• Մշակում, խմբագրում և պատրաստում է կազմակերպության հաղորդակցական և հանրային կապերի գրավոր նյութերը։
• Պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ, հոդվածներ, հարցազրույցներ, տեղեկագրեր, տեղեկատվական թերթիկներ, սոցիալական ցանցերի հրապարակումներ և այլ հաղորդակցական նյութեր։
• Համակարգում է կազմակերպության տարեկան հաշվետվությունների, գործունեության ամփոփումների և այլ հանրային հաշվետվողականության նյութերի պատրաստումը։
• Նախապատրաստում և իրականացնում է կազմակերպության տարեկան հաշվետու ֆորումները։
• Ապահովում է հաղորդակցական նյութերի համապատասխանությունը կազմակերպության բրենդային և հաղորդակցական չափանիշներին։
• Մեկնում է գործուղումների ՀՀ մարզեր կազմակերպության գործունեության վերաբերյալ մեդիա-բովանդակության հավաքագրման և պատրաստման համար։
• Մասնակցում է կազմակերպության բոլոր միջոցառումների նախապատրաստմանը, տեսանելիության ապահովման լավագույն արդյունք ստանալու համար։
_____________________
4. Մուլտիմեդիա բովանդակության ստեղծում
• Լուսաբանում է կազմակերպության միջոցառումները, հանդիպումները, դասընթացները, հանրային քննարկումները և այլ նախաձեռնությունները։
• Իրականացնում կամ համակարգում է լուսանկարահանումը և տեսանկարահանումը։
• Խմբագրում և հրապարակում է լուսանկարներն ու տեսանյութերը կազմակերպության հաղորդակցական հարթակներում։
• Պատասխանատու է տեղեկատվական, իրազեկման և ներկայացուցչական տեսանյութերի պատրաստման, տարածման և առաջխաղացման համար։
_____________________
5. Գործընկերային ցանցերի գործունեության տեսանելիություն և համագործակցություն
• Ապահովում է կազմակերպության ծրագրերի, նախաձեռնությունների և արդյունքների պատշաճ հանրային ներկայացումը։
• Լուսաբանում և հանրայնացնում է տեղական և միջազգային գործընկերների հետ իրականացվող գործունեությունը։
• Ապահովում է կազմակերպության գործընկեր ցանցերի, հարթակների և համագործակցային նախաձեռնությունների տեսանելիության բարձրացումը։
• Հանրային հաղորդակցության միջոցով աջակցում է «Կանաչ Խորհուրդների Դաշնության» էկո-ակտիվիստական շարժման և այլ գործընկեր ցանցերի գործունեության ներկայացմանը և գործունեության տեսանելիության ապահովմանը։
• Նպաստում է կազմակերպության և գործընկերների ձեռքբերումների, փորձի և արդյունքների հանրայնացմանը։
• Պարբերաբար գործընկերային ցանցերին է ներկայացնում կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկագրեր։
• Ապահովում է հետադարձ կապը, կազմակերպության շահառուների հետ։
• Ներկայացնում է կազմակերպությունը, նրա գործունեությունը տեղական և միջազգային կազմակերպություններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, նախապատրաստում է պաշտոնական հանդիպումներ, կազմակերպության գործունեության կարիքներից ելնելով։
• Աշխատաներ է իարկանացնում կազմակերպության, տեղական և միջազգային, համախոհային ցանցերին անդամակցության ուղղությամբ
_____________________
6. Մեդիա կապեր և մոնիթորինգ
• Զարգացնում և ապահովում է մեդիաների հետ կապերը։
• Պատրաստում և ներկայացնում է մամուլի հաղորդագրություններ։
• Հետևում է կազմակերպության և գործընկերների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին։
• Հավաքագրում, համակարգում և արտացոլում է մեդիա լուսաբանումները կազմակերպության հաղորդակցական հարթակներում։
• Պահպանում և թարմացնում է լրատվամիջոցների, գործընկերների, շահակիրների և այլ թիրախային խմբերի տվյալների բազաները։
• Աջակցում է կազմակերպության հանրային կապերի և լրատվամիջոցների հետ համագործակցության աշխատանքներին։
• Պայմանավորվածություններ է ձեքբերում լրատվամիջոցների կողմից, կազմակերպության ներկայացուցիչների հարցազրույցների և գործունեության լուսաբանումների համար։
_____________________
7. Հաղորդակցության գնահատում և զարգացում
• Հետևում և գնահատում է հաղորդակցության արդյունավետությունը։
• Իրականացնում է կայքի, սոցիալական ցանցերի և այլ հաղորդակցական հարթակների վիճակագրական տվյալների վերլուծություն։
• Պատրաստում է պարբերական հաշվետվություններ և առաջարկություններ՝ ուղղված հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը։
• Մշակում է կազմակերպության տեսանելիության, հանրային դիրքավորման և բրենդային զարգացման նոր գաղափարներ և լուծումներ։
_____________________
8. Այլ պարտականություններ
• Մասնակցում և աջակցում է կազմակերպության այլ ծրագրային և կազմակերպական գործունեությանը՝ ըստ անհրաժեշտության։
• Մասնակցում է մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման վերապատրաստումներին։
• Իրականացնում է անմիջական ղեկավարի կողմից տրված այլ կազմակերպական հանձնարարություններ։
Դիմելու վերջնաժամկետ` հունիսի 30
Աշխատանքի վայր՝ ՀՀ Լոռու մարզ, ք․ Ալավերդի
Հետաքրքրվածության նամակը և ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել ccms.ngo@gmail.com էլեկտրոնային հասեցին։

To apply for this job email your details to ccms.ngo@gmail.com

To apply for this job email your details to ccms.ngo@gmail.com

Կապ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Նման հայտարարություններ