Որակի կառավարիչ

Website Մառանիկ

Փնտրում ենք Որակի կառավարիչ (Սննդի արտադրություն)
Աշխատավարձը ՝ սկսած 200․000 Դրամ
Պարտականություններ
•Ապահովել ընկերության կողմից արտադրվող ողջ տեսականու համապատասխանությունը սննդի անվտանգության միջազգային և տեղական ստանդարտներին, տեխնոլոգիական կանոնակարգերին և սանիտարահիգիենիկ նորմերին:
•Մուտքային հումքի վերահսկողություն
•Արտադրական պրոցեսների տեխնոլոգիական մոնիթորինգ:
•Չորացման, աղացման, բովման, եփման ջերմաստիճանային և տեխնիկական ռեժիմների վերահսկում: Խառնման և էմուլսացման (սոուսներ, կարագ) գործընթացների ճշգրտության ապահովում:
•Փաթեթավորման և պահպանման վերահսկում: Արտադրանքի հերմետիկության, մակնշման (պիտակավորման) և պահեստավորման պայմանների (խոնավություն, ջերմաստիճան,PH) մշտական ստուգում:
•Սննդի անվտանգության համակարգերի կառավարում: Անվտանգության համակարգի ներդրում, կիրառում և կրիտիկական կետերի ամենօրյա հսկողություն: Խոտանի և անհամապատասխանությունների վերլուծություն:
•Արտադրական թերությունների (օրինակ՝ մակարոնի ճաքեր/դեֆեկտներ, սոուսների շերտավորում, համեմունքների խոնավացում) պատճառների ախտորոշում, տեխնիկական անձնակազմին ճիշտ հրահանգների տրամադրում և խոտանի ցուցանիշի նվազեցում:
•Լաբորատոր վերահսկողություն: անալիզների իրականացման կազմակերպում և արդյունքների գնահատում: Անձնակազմի հրահանգավորում:
•Արտադրամասի աշխատակիցների պարբերական վերապատրաստում՝ սանիտարական հիգիենայի (GMP) և տեխնոլոգիական ընթացակարգերի պահպանման ուղղությամբ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
•Բարձրագույն կրթություն սննդի արդյունաբերության տեխնոլոգիայի, ապրանքագիտության, կենսատեխնոլոգիայի կամ հարակից ոլորտներում:
Աշխատանքային փորձ
•Առնվազն 2 տարվա փորձ սննդի արտադրության ոլորտում որպես որակի մասնագետ, տեխնոլոգ կամ որակի կառավարիչ:
Գիտելիքներ
•Արտադրական սարքավորումների աշխատանքային սկզբունքների իմացություն:
Սննդի անվտանգության օրենսդրության, HACCP և ISO 22000 ստանդարտների իմացություն:
Հավելյալ նշումներ
•Աշխատանքային օրերը՝ Երկ֊շբթ
Դիմելու ընթացակարգը`
Բոլոր որակավորված և հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները հետևյալ էլ. հասցեին hayk.hovhannisyan@maranik.am ՝ առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք (Որակի կառավարիչ)։

To apply for this job email your details to hayk.hovhannisyan@maranik.am

To apply for this job email your details to hayk.hovhannisyan@maranik.am

Կապ

Մառանիկ

Նման հայտարարություններ