Susanna
SubscriberDetails
| First Name | Susanna |
| Last Name | Galstyan |
| Nickname | Susik |
Default Data
| About | Բարև Ձեզ։ Ես Սուսաննան եմ, 22 տարեկան։ Սովորել և ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժինը։ Տիրապետում եմ մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն։ Կարողանում եմ ազատ հաղորդակցվել այս լեզուներով, բացի այդ՝ որոշ չափով տիրապետում եմ նաև կատալերեն լեզվին։ Աշխատանքային փորձիս հետ կապված՝ կնշեմ, որ աշխատել եմ տարբեր ոլորտներում և տարբեր հաստիքներում։ Եղել եմ բրոքեր անշարժ գույքի գործակալությունում, որտեղ զբաղվել եմ հաճախորդների հետ հաղորդակցությամբ, բնակարանների և կոմերցիոն տարածքների որոնմամբ և առաջարկմամբ։ Եղել եմ նաև վաճառքի մենեջեր և ադմինիստրատոր տեխնիկայի խանութում, որի վաճառքն իրականացվում էր Մոսկվայում։ Այս աշխատանքում զբաղվել եմ ինչպես վաճառքով, այնպես էլ տվյալ հաստիքին համապատասխան մյուս բոլոր գործողություններով։ Եղել եմ նաև օպերատոր ուղևորափոխադրող ընկերությունում։ Բացի այդ, ունենք մեր ընտանեկան մթերային խանութը, որտեղ նույնպես մասնակցում եմ առօրյա գործընթացներին։ Այս պահին փնտրում եմ երկարաժամկետ աշխատանք, որտեղ կկարողանամ էլ ավելի զարգացնել իմ հմտությունները, ձեռք բերել նոր փորձ և ինքս ինձ դրսևորել դրական տեսանկյունից։ Ինչ վերաբերում է իմ հոբբիներին և անձնական հատկանիշներին, ապա շատ եմ սիրում գրքեր կարդալ, նկարել և պարել։ Ինքս ինձ բնութագրում եմ որպես բավականին արագ սովորող, պատասխանատու և նպատակասլաց մարդ։ Թիմի հետ հեշտությամբ աշխատում եմ, կոնֆլիկտային չեմ և խուճապի արագ չեմ մատնվում։ Կարողանում եմ դժվար իրավիճակներում պահպանել հանգստությունս, արագ կողմնորոշվել, որոշումներ կայացնել և գտնել առաջացած խնդիրների լուծումները։ Շնորհակալ կլինեմ, եթե դիտարկեք թեկնածությունս և ինձ հնարավորություն տաք դրսևորելու իմ ունակություններն ու հմտությունները։ |
| Gender | Female |
| Phone |