Վճարովի փորձնակության հնարավորություն
Website KASA Swiss Humanitarian Foundation
ՄԻԱՑԻ՛Ր «ԿԱԶԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՄԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Վճարովի փորձնակության հնարավորություն
Եթե նորավարտ ես կամ մասնագիտական ուղուդ սկզբում և ցանկանում ես իրական աշխատանքային միջավայրում ձեռք բերել փորձ, զարգացնել հմտություններդ ու աշխատել փորձառու թիմի կողքին, այս հնարավորությունը կարող է հետաքրքրել քեզ։
«ԿԱԶԱ» հիմնադրամը հայտարարում է փորձնակության հնարավորություն 2 ծրագրային ուղղություններով։
1. Քաղաքացիական կրթության ծրագրեր
Կներգրավվես երիտասարդական աշխատանքի, քաղաքացիական կրթության և համայնքային զարգացման ծրագրերում, ինչպես նաև համաժողովների, փառատոների ու այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքներում։ Կաջակցես մասնակիցների և գործընկերների հետ հաղորդակցությանը, ծրագրային նյութերի պատրաստմանը, տվյալների հավաքագրմանն ու փաստագրմանը։
https://shorturl.at/SU4OF
2. Սոցիալական ձեռնարկատիրության ծրագիր և կրթական պրոդուկտների զարգացում
Կներգրավվես սոցիալական ձեռնարկատիրության ծրագրի արդյունքների ամփոփման և ներկայացման, ինչպես նաև «ԿԱԶԱ»-ի կրթական պրոդուկտների համակարգման, առաջխաղացման և վաճառքների պլանավորման աշխատանքներում՝ համագործակցելով նաև «ԿԱԶԱ»-ի ֆրանսիացի կամավորների հետ։
https://shorturl.at/Dyb0p
Երկու ուղղություններով էլ փորձնակությունը վճարովի է։ Նախկին աշխատանքային փորձը պարտադիր չէ։ Փնտրում ենք սովորելու և զարգանալու մոտիվացիա ունեցող, պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող երիտասարդների։ Հայերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է, ֆրանսերենը՝ առավելություն։
Փորձնակությունը նաև դիտարկում ենք որպես «ԿԱԶԱ»-ում հետագա մասնագիտական աշխատանքի հնարավոր ուղի։
Վայրը՝ Երևան
Մեկնարկը՝ 2026 հոկտեմբեր
Տևողությունը՝ 3 ամիս
Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 20
Ինչպե՞ս դիմել
Ուղարկի՛ր ինքնակենսագրականդ և մոտիվացիոն նամակդ [email protected] հասցեին՝ «Առարկա» դաշտում նշելով «Փորձնակություն» և այն ուղղությունը, որի համար դիմում ես։
Փորձնակության ուղղությունների մանրամասներին ծանոթացի՛ր վերոնշյալ հղումներով
To apply for this job please visit shorturl.at.