SMM մասնագետ
Website Eldrive
Փնտրում ենք SMM մասնագետ Eldrive Holding-ի մի շարք ընկերությունների համար, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի սոցիալական էջերի ամենօրյա կառավարմամբ։
Պարտականություններ՝
• Սոցիալական էջերի վարում և բովանդակության պլանավորում
• Story-ների պատրաստում և հրապարակում
• Հրապարակումների գաղափարների մշակում և տեքստերի պատրաստում
• Կոնտենտի նկարահանումների կազմակերպում և մասնակցություն
• Թրենդերի ուսումնասիրում և դրանց համապատասխան կոնտենտի ստեղծում
• Էջերի ակտիվության և ներգրավվածության հետևում
• Հետևորդների հետ հաղորդակցության կազմակերպում
Պահանջներ՝
• SMM ոլորտում աշխատանքային փորձ
• Instagram, Facebook և TikTok, Telegram և LinkedIn հարթակների լավ իմացություն
• Կոնտենտ ստեղծելու և հետաքրքիր գաղափարներ առաջարկելու կարողություն
• Հայերեն գրագետ գրավոր խոսք
• Թրենդներին հետևելու և դրանք բրենդային կոնտենտի վերածելու ունակություն
• Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և թիմում աշխատելու հմտություն
Եթե հետաքրքրված եք, ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականները smm@eldrive.am
To apply for this job email your details to smm@eldrive.am