Համակարգերի վերլուծության ինտերնշիփ

Website Synergy Armenia

Սիներջի Ակադեմիան վերադառնում է հերթական բացառիկ հնարավորությամբ
Սիներջի Ակադեմիան մեկնարկում է համակարգերի վերլուծության (Systems Analysis) երկամսյա ինտերնշիփ՝ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց տեխնիկական գիտելիքները համադրել բիզնեսի կարիքների, համակարգային մտածողության և կազմակերպչական հմտությունների հետ։
Ինտերնշիփի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան գործնականում ծանոթանալու համակարգերի վերլուծության, հաճախորդների կարիքների վերհանման, ծրագրային լուծումների կարգաբերման (configuration) և տվյալների շտեմարանների հետ աշխատանքի ուղղություններին։
Ի՞նչ կստանաք ծրագրից.
▪ Բիզնես գործընթացների վերլուծության (BPA), համակարգերի կառուցվածքային մոդելավորման և ֆունկցիոնալ նախագծման գործնական հմտություններ։
▪ Ընկերութան տեխնոլոգիական հենքի գործիքակազմի (Form Builder, Workflow Designer և այլն) կիրառում՝ ծրագրային լուծումների թվայնացման ու կարգաբերման շրջանակներում։
▪ Հաճախորդի պահանջները վերլուծելու և դրանք տեխնիկական թիմին ճիշտ փոխանցելու հմտություններ։
▪ Նախագծային թիմի հետ աշխատանքի և առաջադրանքների համակարգման փորձ իրական նախագծերի շրջանակում։
▪ Մենթորություն Սիներջիի փորձառու մասնագետների կողմից։
▪ Լավ արդյունքներ ցուցաբերած մասնակիցների համար՝ աշխատանքի առաջարկ որպես Junior Systems Analyst։
Ի՞նչ է անհրաժեշտ դիմելու համար.
▪ Վերլուծական մտածողություն
▪ Տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն
▪ SQL-ի բազային գիտելիքներ
▪ Հաղորդակցման և խնդիրների լուծման բարձր ունակություն
▪ Սովորելու պատրաստակամություն
▪ Անգլերենի լավ իմացություն
Ի՞նչ է պետք իմանալ ինթերնշիփի մասին․
📅 Ինթերնշիփի մեկնարկը՝ 2026 թ․ օգոստոս
⏳ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թ․ հուլիսի 20

To apply for this job please visit shorturl.at.

To apply for this job please visit shorturl.at.

Կապ

Synergy Armenia

Նման հայտարարություններ