Կոմերցիոն բաժնի մասնագետ

Website Ինտերնեշնլ Մասիս Տաբակ

Կոմերցիոն բաժնի մասնագետը ներգրավված է լինելու ներմուծման և արտահանման գործընթացների իրականացման մեջ։ Մասնագետը հաղորդակցվելու է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ապահովելով ժամանակին ու կանոնակարգված ներմուծման և արտահանման գործընթացները։

Պահանջվող որակավորումներ

  • Ներմուծման, արտահանման և լոգիստիկայի ոլորտում փորձառությունը ցանկալի է,
  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-Word, Excel, Outlook, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայությունը / INCOTERMS / ցանկալի է,
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
  • Գործարար հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ տալու ունակություն, Պատասխանատվության բարձր զգացում,
  • Վերլուծական մտածողություն
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
  • Նախաձեռնողականություն,
  • Բարեվարքություն։

Պարտականություններ

  • Գործարար նամակագրության և հեռախոսազանգերի վարում
  • Թարգմանությունների կատարում
  • Մատակարարվող և արտահանվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում
  • Նոր ապրանքատեսակների համար հարցումների կազմում և ղեկավարի առաջադրանքով պատվերների ձևակերպում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծության կազմում
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Ներմուծման և արտահանման ողջ գործընթացի կազմակերպում
  • Մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի ուսումնասիրում

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ

To apply for this job please visit hr.grandholding.org.

To apply for this job please visit hr.grandholding.org.

Contact us

Ինտերնեշնլ Մասիս Տաբակ

Related Jobs