Վարկային հետգործառնական բաժնի ղեկավար

Website FINCA

Աշխատանքի նկարագրություն՝

Վարկային հետգործառնական բաժնի ղեկավարը պատասխանատու է վարկավորման գործընթացի տեխնիկական և իրավական փուլերի արդյունավետ կառավարման համար:

Աշխատանքային պարտականություններ
  • Գործառնությունների կառավարում. Վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրերի կազմման, ինչպես նաև տեղեկանքների ու քաղվածքների տրամադրման ամբողջական վերահսկողություն:
  • Գրավի և նոտարական գործընթացներ. Գրավի ազատման, կադաստրային և նոտարական ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման համակարգում:
  • Վարկային վերլուծություն. Վերակառուցման և վերաֆինանսավորման հայտերի վերլուծություն, ռիսկերի գնահատում և առաջարկների ներկայացում վարկային կոմիտեին:
  • Մոնիտորինգ և համապատասխանություն. Վարկային որոշումների կատարման և պայմանագրային պարտավորությունների (covenants) պարբերական մոնիտորինգի ապահովում:
  • Ներքին կարգավորումներ. Բաժնի ընթացակարգերի, ձեռնարկների մշակում և դրանց արդիականացում:
  • Օպտիմալացում և ավտոմատացում. Գործառնական ռիսկերի նվազեցում և թվայնացման ու ավտոմատացման նախագծերի ներդրում:
  • Թիմի կառավարում. Աշխատակիցների աշխատանքի կազմակերպում, կատարողականի գնահատում և մասնագիտական զարգացման ապահովում:
  • Հաշվետվողականություն. Բաժնի գործունեության վերաբերյալ պարբերական վերլուծությունների և հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը:
Անհրաժեշտ հմտություններ

  • Կառավարում. Թիմի առաջնորդման, աշխատանքների համակարգման և առաջնահերթությունների ճիշտ սահմանման զարգացած հմտություններ:
  • Վերլուծություն և որոշումներ. Վերլուծական մտածողություն, ռիսկերի գնահատման և արագ արձագանքման/որոշումների կայացման կարողություն:
  • Հաղորդակցում. Բարձր մակարդակի գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ:
  • Օպտիմալացում. Գործընթացների արդյունավետության բարձրացման և ավտոմատացմանն ուղղված մտածելակերպ:
  • Տեխնիկական հմտություններ. MS Office փաթեթի լավ իմացություն:
  • Լեզուների տիրապետում. Հայերենի գերազանց և անգլերենի բավարար իմացություն:
Լրացուցիչ տեղեկություն
  • Մրցակցային աշխատավարձ
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Մասնագիտական հմտություններ
Բիզնեսի զարգացում

To apply for this job please visit ats.hirebee.ai.

To apply for this job please visit ats.hirebee.ai.

Contact us

FINCA

Related Jobs