Ճարտարագետ (Help desk)

Website Ovio

Պաշտոնի հիմնական նպատակն է ապահովել բաժանորդների արագ և արդյունավետ տեխնիկական սպասարկում՝ նպաստելով բաժանորդների հետ աշխատանքային լավ հարաբերությունների ստեղծմանը։

OVIO-ի աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․

• Ծառայություններին առընչվող խնդիրների աղբյուրների որոշում և առաջացած խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում (սարքավորման խնդիր, ծրագրային ապահովման խնդիր, հասանելիություն, այլ),

• Հաճախորդներին համապատասխան միջոցառումներ իրականացնելու մասին խորհրդատվության տրամադրում,

• Հաճախորդ-տեխնիկական ստորաբաժանում կապի ապահովում հնարավոր խնդիրների արագ վերացման նպատակով,

• Հաճախորդների հեռախոսազանգերի և խափանման հայտերին արագ արձագանքում՝ սահմանված կարգի համաձայն,

• Հաճախորդների զանգերի, հայտերի վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում և գրանցում,

• Տեխնիկական խնդիրների վերաբերյալ հստակ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին և ընկերության համապատասխան ստորաբաժանումներին,

• Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:

Արի մեր թիմ, եթե…

• Սիրում ես տեխնիկական լուծումներ գտնել ու աջակցել մարդկանց,

• Մարդկանց հետ շփումը քեզ հաճելի է,

• Ճկուն ես, արագ կողմնորոշվող,

• Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,

• Ցանցային կառավարման ոլորտում կայանալը քո նպատակներից է:

Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ

• Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն,

• CISCO որակավորումը կդիտվի առավելություն,

• Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,

• Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),

• 1+ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի):

OVIO-ում աշխատելու առավելությունները

• Առողջության ապահովագրություն,

• Տեղափոխում տնից աշխատանքի և աշխատանքից տուն,

• Բոնուսային համակարգ,

• Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,

• Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,

• Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),

• Թիմային միջոցառումներ,

• Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:

To apply for this job please visit ovio.am.

To apply for this job please visit ovio.am.

Կապ

Ovio

Նման հայտարարություններ