Տնօրենի օգնական
Website Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը աշխատանքի Է հրավիրում պատասխանատու և կազմակերպված թեկնածուի՝ տնօրենի օգնականի հաստիքը զբաղեցնելու համար։
Եթե ցանկանում եք աշխատել գործարար միջավայրում, ներգրավվել կազմակերպության առօրյա գործունեության մեջ և զարգացնել ձեր մասնագիտական հմտությունները, այս հնարավորությունը հենց ձեզ համար է։
-
Կազմակերպության ընթացիկ աշխատանքների և գործառույթների իրականացում։
-
Համապատասխան ծրագրում տվյալների մուտքագրման և տեղեկատվության թարմացման ապահովում։
-
Անդամ կազմակերպությունների հետ կապի պահպանում։
-
Փաստաթղթաշրջանառության իրականացում և փաստաթղթերի պատշաճ վարում։
-
Համակարգչային բազային գիտելիքներ և թվային գործիքներից օգտվելու կարողություն։
-
Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
-
Արագ կողմնորոշվելու և աշխատանքային իրավիճակներին օպերատիվ արձագանքելու կարողություն։
-
Կազմակերպվածություն, ճկունություն և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։
-
Հանձնարարված աշխատանքները ժամանակին և բարեխղճորեն կատարելու պատրաստակամություն։
-
Ամբողջ դրույքով աշխատանք՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00–18:00։
-
Աշխատանքային գործընթացներին ծանոթանալու և անհրաժեշտ հմտությունները հենց աշխատանքի ընթացքում զարգացնելու հնարավորություն։
-
Մասնագիտական փորձ ձեռք բերելու և նոր գիտելիքներ ստանալու միջավայր։
-
Մասնակցություն գործատուների շահերի ներկայացմանն ու գործարար միջավայրի զարգացմանն ուղղված կազմակերպության աշխատանքներին։
Եթե սովորում եք հեռակա կարգով և ցանկանում եք համատեղել ուսումը աշխատանքի հետ, ձեռք բերել գործնական փորձ ու զարգացնել կազմակերպչական հմտությունները, սիրով կդիտարկենք նաև ձեր թեկնածությունը։
To apply for this job email your details to hr@employers.am