Network Support Engineer (NOC)
Website Hostkey
Փնտրում ենք Network Support Engineer (NOC)
Hostkey միջազգային IT ընկերությունն ընդլայնվում է և փնտրում է ցանցային ինժեների, ով կապահովի ընկերության գլոբալ ցանցային ենթակառուցվածքի կայուն աշխատանքը և տեխնիկական աջակցություն կտրամադրի միջազգային հաճախորդներին: Եթե ունեք ցանցային բարդ խնդիրներ ախտորոշելու և լուծելու փորձ ու ցանկանում եք աշխատել միջազգային մասշտաբի ցանցի հետ՝ համագործակցելով միջազգային օպերատորների հետ և աշխատելով տարբեր արտադրողների սարքավորումներով, ապա շարունակեք կարդալ 
Ի՞նչ է անհրաժեշտ անել.
Տրամադրել տեխնիկական աջակցություն հաճախորդներին դիմումների թիքեթային համակարգի միջոցով (անգլերենով և ռուսերենով):
Ախտորոշել և լուծել ցանցային խնդիրները, ինչպես նաև սարքավորումների և ցանցի խափանումները:
Համագործակցել ինտերնետ մատակարարների, միջազգային օպերատորների և ինտերնետ ռեգիստրների (RIPE NCC, ARIN) հետ:
Վերլուծել ցանցային տրաֆիկը և գտնել peering-ի հնարավորություններ՝ ծախսերը կրճատելու և կապի արագությունը բարելավելու համար:
Կառավարել ցանցային սարքավորումները (կարգավորում, ծրագրային թարմացումներ, պահուստային պատճենում, գործողությունների գրանցում, գույքագրում) և իրականացնել դրանց մոնիթորինգը:
Համագործակցել ներքին ինժեներական թիմերի հետ և վարել ցանցի փաստաթղթավորումը NetBox համակարգում:
Մեզ համար կարևոր է.
Ցանցային ոլորտում նմանատիպ պաշտոնի 2+ տարվա աշխատանքային փորձ:
Ցանցային գործիքներով խնդիրներ ախտորոշելու և լուծելու հմտություն (ping, traceroute, MTR, tcpdump, iperf, Wireshark):
Layer 2 տեխնոլոգիաների լավ իմացություն (STP/MSTP, VLAN, LACP, Port Security, AAA, Syslog, VXLAN):
Cisco, Juniper, Arista, Huawei արտադրողներից առնվազն մի քանիսի սարքավորումների հետ գործնական փորձ:
Մոնիթորինգի համակարգերի հետ աշխատանքային փորձ (Zabbix, Cacti, LibreNMS, PRTG կամ նմանատիպ):
Ռուսերենով և անգլերենով գրավոր հաղորդակցվելու հմտություն (թարգմանչական գործիքների և արհեստական բանականության օգտագործումը թույլատրելի է):
BGP, OSPF, VRRP/MLAG, IPv6 տեխնոլոգիաների, Linux համակարգերի, Python/Ansible-ով ավտոմատացման և CCNA/CCNP մակարդակի գիտելիքները կդիտվեն որպես առավելություն:
Ի՞նչ ենք առաջարկում.
Աշխատանք միջազգային մասշտաբի ցանցի և միջազգային հաճախորդների հետ:
5/2 աշխատանքային գրաֆիկ:
Պաշտոնական գրանցում, վճարովի արձակուրդ, անաշխատունակության թերթիկի վճարում և առողջության ապահովագրություն:
Մրցունակ աշխատավարձ:
Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմա (subject) բաժնում նշելով «Network Support Engineer (NOC):
To apply for this job email your details to hr-yerevan@hostkey.com