Հաշվետար
Website Pi hospitality
«Pi hospitality» ընկերությունների խումբը փնտրում է սկսնակ ներքին հաշվառման հաշվետար, ով պատասխանատու կլինի ռեստորանների ներքին հաշվառման, ֆինանսական փաստաթղթաշրջանառության և iiko ծրագրում տվյալների ճշգրիտ վարման համար։
Պարտականություններ
• Կատարել տվյալների մուտքագրում և հաշվառման վարում iiko ծրագրում,
• Ստեղծել և կառավարել հաշվարկներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ծրագրում,
• Վերահսկել ամսական պաշարների հաշվառումը և շարժը,
• Մուտքագրել և վերահսկել պահեստային գործառնությունները՝ գնումներ, դուրսգրումներ, փոխանցումներ, շրջանառություն և այլն,
• Վերահսկել կանխիկ և բանկային գործարքների հաշվառումը,
• Կառավարել ռեստորանների ֆինանսական և վարչական փաստաթղթաշրջանառությունը,
• Պատրաստել և ներկայացնել ամսական և տարեկան հաշվետվություններ,
• Մուտքագրել և թարմացնել պահանջվող տեղեկատվությունը ծրագրում,
• Կատարել ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն (ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում),
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
• iiko ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• Excel ծրագրի լավ իմացություն,
• Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու հմտություն,
• Ուշադրություն մանրուքներին և բարձր պատասխանատվության զգացում,
• Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
• Թիմում աշխատելու կարողություն։
Գրասենյակը գտնվում է Ավանում:
Դիմել կարող եք ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը hr@pihospitality.am էլ․ հասցեին։
To apply for this job email your details to hr@pihospitality.am