Հաշվապահ

Website Juventus Academy Armenia

Մեր թիմին միանալու համար փնտրում եմ պատասխանատու, պարտաճանաչ և իր գործի գիտակ Հաշվապահի:
Եթե սիրում ես կարգուկանոն թվերում, ունես համապատասխան փորձ և պատրաստ ես դառնալ մեր մեծ, հոգատար և սպորտի սիրահար ընտանիքի մի մասը, ապա թարմացրու CV-դ, որովհետև #գործկա։
📋 Հիմնական պահանջներ
· Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում (որից առնվազն 1 տարին՝ սրճարանի կամ խանութի հաշվապահության վարման փորձով):
· ՀԾ (Հայկական Ծրագրեր) համակարգի գերազանց իմացություն:
· Պատասխանատվություն, պարտաճանաչություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և շատ հոգատար թիմում աշխատելու հմտություն և ցանկություն:
🎯 Պարտականություններ
· Ընթացիկ հաշվապահական ձևակերպումների իրականացում ՀԾ ծրագրով:
· Սրճարանի/խանութի ապրանքանյութական արժեքների (ԱՆԱ) մուտքագրում, շարժի և մնացորդների հաշվառում(սա քո աշխատանքի մեկ ուղղությունն է լինելու):
· Հաշվապահական ամբողջական հաշվառման վարում և վերահսկում:
· Հարկային, պարտադիր վճարների և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում ու հանձնում:
· Ֆինանսական հոսքերի, ծախսերի վերլուծություն:.
Միացի՛ր Juventus Academy Armenia-ի թիմին, ուղարկիր CV-դ hr@juventusacademy.am էլ հասցեին:
Մոռացա ամենակարևորը՝ մեր հասցեն է Ավան,Աճառյան 20/4:

To apply for this job email your details to hr@juventusacademy.am

Juventus Academy Armenia

To apply for this job email your details to hr@juventusacademy.am

Կապ

Juventus Academy Armenia

Նման հայտարարություններ