Վաճառքի մենեջեր

Website Jur.am

«Էվրի Դեյ» ՓԲԸ-ն փնտրում է Վաճառքի մենեջեր, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի ջրի ֆիլտրացիոն լուծումների վաճառքի զարգացմամբ։
Հիմնական պարտականությունները
✔ Նոր հաճախորդների որոնում և ներգրավում, առկա հաճախորդների հետ հարաբերությունների զարգացում։
✔ Ջրի ֆիլտրացիոն լուծումների և հարակից ապրանքների վաճառք։
✔ Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում։
✔ Հանդիպումների կազմակերպում, ապրանքատեսականու ներկայացում և առևտրային առաջարկների պատրաստում։
✔ Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում և վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում։
Մեր իդեալական թեկնածուն
✔ Ունի վաճառքի կամ հաճախորդների հետ աշխատանքի փորձ։
✔ Ունի ակտիվ վաճառքի և բանակցությունների հմտություններ։
✔ Արդյունքներին միտված է և պատրաստ է աշխատել KPI-ներով։
✔ Պատասխանատու է, նախաձեռնող և կազմակերպված։
✔ Անգլերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի։
Աշխատանքային պայմաններ
▪️Եռամսյա վարձատրվող փորձաշրջան՝ ամսկան 200,0000 ՀՀ դրամ։
▪️3 ամիս անց՝ ֆիքսված և գործարքային վարձատրության համակարգ, որի արդյունքում հնարավոր կլինի ստանալ 250,000–300,000 ՀՀ դրամ՝ կախված վաճառքի արդյունքներից։
▪️Ճկուն աշխատանքային գրաֆիկ։
▪️Մասնագիտական և ֆինանսական աճի հնարավորություն։
Համապատասխան թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել a.hovakimyan@jur.am էլ. հասցեին՝ վերնագրելով «Վաճառքի մենեջեր»:

To apply for this job email your details to a.hovakimyan@jur.am

Jur.am

To apply for this job email your details to a.hovakimyan@jur.am

Կապ

Jur.am

Նման հայտարարություններ