ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ՝ AMG PROJECT LLC-ՈՒՄ
AMG PROJECT LLC
Հրավիրում ենք փորձառու մասնագետների՝ միանալու մեր թիմին և մասնակցելու տարբեր մասշտաբների ինժեներական նախագծերի իրականացմանը։
Փնտրում ենք՝
HVAC համակարգերի նախագծող ինժեներ
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծող ինժեներ
Էլեկտրատեխնիկական համակարգերի նախագծող ինժեներ
Հակահրդեհային ազդարարման համակարգերի նախագծող ինժեներ
Պարտականություններ
• Համապատասխան ինժեներական համակարգերի նախագծում և անհրաժեշտ հաշվարկների իրականացում
• Նախագծային լուծումների, գծագրերի և տեխնիկական փաստաթղթերի պատրաստում
• Նախագծերի մշակում Revit և AutoCAD ծրագրերով
• Միաժամանակ մի քանի նախագծերի վարում և սահմանված ժամկետների պահպանում
• Համագործակցություն ճարտարապետների, կոնստրուկտորների և այլ բաժինների ինժեներների հետ
• Շինհրապարակ այցելություններ և տեղում առաջացող տեխնիկական հարցերի լուծում
• Նախագծային փոփոխությունների և ճշգրտումների իրականացում
Պահանջներ
• Բարձրագույն մասնագիտական կրթություն
• Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ
• Revit և AutoCAD ծրագրերի պարտադիր իմացություն
• Ռուսերենի և անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն
• Պատասխանատվության բարձր զգացում
• Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
• Միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու կարողություն
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–շաբաթ, 10:00–18:00
Աշխատավարձը՝ մրցունակ՝ կախված մասնագիտական փորձից և հմտություններից։Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը՝ թեմա դաշտում նշելով համապատասխան հաստիքի անվանումը։
To apply for this job email your details to amgprojectllc@gmail.com