Ուսուցանող մարզիչ
Website TUMO Center for Creative Technologies
Թիմի մասին
Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։
Հաստիքի մասին
Ուսուցանող մարզիչը ուղղորդում և աջակցում է պատանիներին՝ օգնելով նրանց բացահայտել հետաքրքրությունները, գծել իրենց կրթական ուղին, և ստեղծել ոգեշնչող միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են իրական փորձի։
Եթե սիրում ես աշխատել դեռահասների հետ, հետաքրքրված ես տեխնոլոգիաներով ու ստեղծագործական ոլորտներով և ուզում ես ձեռք բերել աշխատանքային փորձ՝ սա քո հնարավորությունն է։
To apply for this job please visit jobs.deel.com.