Feedback Manager

Website Meghoo Marketing Agency

Meghoo-ն փնտրում է Feedback Manager 🐝

Փնտրում ենք պատասխանատու և գրագետ մասնագետ, ով կապահովի բիզնես էջերի հաղորդակցության բարձր մակարդակը՝ ճիշտ տոնով և արագ արձագանքով։
Պարտականություններ
✅ Պատասխանել բիզնես էջերի անձնական հաղորդագրություններին և մեկնաբանություններին (Facebook, Instagram, TikTok)
✅ Պատասխանել բիզնեսի վերաբերյալ կարծիքներին և գնահատականներին տարբեր հարթակներում (Google, Yandex, TripAdvisor)
✅ Պահպանել բրենդի ոճը, տոնը և վարկանիշը՝ յուրաքանչյուր պատասխան ձևակերպելով համապատասխան իրավիճակին:
Պահանջներ
✅ Բարձր մակարդակի գրավոր հաղորդակցման հմտություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն
✅ Հաճախորդի հետ շփման ոճ ընտրելու ունակություն
✅ Արագ արձագանք
❕ Տեխնիկական հմտությունների իմացությունը դիտարկվում է որպես առավելություն (AI tools, Translation tools, Business Suite)
Պայմանները
📍 Ամբողջ դրույք, օֆիսային, մշտական աշխատանք
📆 Աշխատանքային օրերը
երկուշաբթի-ուրբաթ (օֆիսային)
շաբաթ-կիրակի՝ հեռավար
📩 Դիմելու համար Ձեր CV-ն ուղարկեք hr@meghoomarketing.com էլ․ հասցեին, subject բաժնում նշելով Feedback Manager։
Դիտարկվում են նաև սկսնակ մասնագետները:
Սիրով սպասում ենք Ձեզ

To apply for this job email your details to hr@meghoomarketing.com

To apply for this job email your details to hr@meghoomarketing.com

Կապ

Meghoo Marketing Agency

Նման հայտարարություններ