Օպերատոր-վարորդ (կոյուղու մեքենայի)

Website Վեոլիա Ջուր

Աշխատանքի նկարագիր
 Իրականացնել իրեն ամրակցված հատուկ մեքենա-մեխանիզմի (կոյողու մաքրման համար
նախատեսված հատուկ բեռնատար մեքենա) անվտանգ, խնամքով և նպատակային
շահագործումը՝ ջրահեռացման համակարգերի պատշաճ մաքրման աշխատանքերի կատարման
նպատակով;
 Ծանոթանալ իրեն ամրակցված մեքենա-մեխանիզմի տեխնիկական վիճակին, աշխատանքի
ռեժիմին, անսարքությունների դեպքում տեղեկացնել անմիջական ղեկավարին;
 Ժամանակին իրականացնել մեքենա-մեխանիզմի պահպանման հետ կապված բոլոր
աշխատանքները;
 Անհրաժեշտության դեպքում իրականացնել մեքենա-մեխանիզմի ընթացիկ վերանորոգման և
անխափան շահագործման աշխատանքները;
 Իրականացնել սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման
համակարգերի նորոգման, կառուցման և վթարների վերացման հետ կապված աշխատանքներ՝
համաձայն ղեկավարության կողմից տրված հանձնարարականների;
 Հետևել աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, արտադրական
սանիտարիայի և հակահրդեհային պաշտպանության կանոնների պահպանմանը;
 Խնամքով և պատշաճ օգտագործել Ընկերության կողմից տրամադրված գործիքները,
սարքավորումները, անհատական պաշտպանության միջոցները և արտահագուստը:
Պահանջներ
 Ավտոմեքենայի շահագործման գիտելիքներ և ունակություններ
 Վարորդական իրավունք BC
 Ճանապարհատրանսպորտային կանոնների գերազանց իմացություն
 Գործիքների և սարքավորումների օգտագործման կանոնների իմացություն
 Թիմային աշխատանք
 Կարգապահության և բարձր պատասխանատվության զգացում
Դիմելու կարգ
Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները/CV am.water.hr@veolia.com
էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում պարտադիր նշելով պաշտոնը՝ օպերատոր-վարորդ
կամ զանգահարել 033-144-748 հեռախոսահամարին: Հարցազրույցին մասնակցելու համար
կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Այս աշխատանքին դիմելու համար Ձեր տվյալները էլ․ փոստով ուղարկեք հետևյալ հասցեին՝ am.water.hr@veolia.com

Այս աշխատանքին դիմելու համար Ձեր տվյալները էլ․ փոստով ուղարկեք հետևյալ հասցեին՝ am.water.hr@veolia.com

Կապ

Վեոլիա Ջուր

Առնչվող աշխատանքներ