HR մասնագետ
Website 𝐒𝐀𝐕 𝐇𝐨𝐥𝐝𝐢𝐧𝐠
Արդեն 14 տարի հայկական շուկայում իր ոլորտի առաջատար SAV Holding-ը շարունակում է զարգանալ՝ դառնալով ավելի ճանաչելի և պահանջված։
Սեփական արտադրությունը և եվրոպական բրենդերի բացառիկ ներկայացուցչությունը մեզ ապահովում են կայուն աճ ու հաջողություններ, որի լավագույն ապացույցը մեր դինամիկ աճող թիմն է։
Ընկերության ակտիվ ընդլայնման շրջանակում փնտրում ենք HR մասնագետի, որը կմիանա մեր ընկերական և զարգացող թիմին։
• Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ տնտեսագիտական կամ իրավաբանական)
• Կազմակերպչական հմտություններ և ուշադրություն մանրուքներին
• MS Office / Google Docs լավ տիրապետում
• CRM համակարգերի հետ աշխատանքի փորձ (ցանկալի՝ Bitrix24)
• Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և պատրաստակամություն սովորելու
• Ստեղծագործ աշխատանքային միջավայր
• Զարգանալու և երկարաժամկետ համագործակցության հնարավորություն
• Մրցակցային աշխատավարձ (մանրամասները՝ հարցազրույցի ընթացքում)
• Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա
• Բժշկական ապահովագրություն
• Սպորտ փաթեթ
• Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00
Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք այցելել 𝐬𝐚𝐯.𝐚𝐦.