ՍՄՄ մասնագետ
Website Ֆամի Գրուպ
Ֆամի Գրուպ ընկերությունը փնտրում է կրեատիվ և փորձառու ՍՄՄ մասնագետի՝ մարքեթինգային թիմի հետ ամենատարբեր նախագծերն իրագործելու և սոցիալական մեդիայի գրագետ մարքեթինգն իրականություն դարձնելու համար։
Պարտականությունները՝
• Ընկերության սոցիալական մեդիայի հարթակների վարում ՝ ամենօրյա գրաֆիկով (Facebook, Instagram, LinkedIn և այլ) Cool Club, sela, Penti, LC Waikiki, Fami և ընկերության Fami Group էջերի համար:
• Յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակում ընկերության էջերի օպտիմիզացում, նոր միտումների հետևում և նոր գաղափարների ու մոտեցումների առաջարկում։
• Կոնտենտի ստեղծում
• Սոց ցանցերում արշավների, մրցույթների կազմակերպում
• Ռիլերի պլանավորում
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
• Համապատասխան ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
• Սոցիալական էջերի վարման փորձառություն,
• Գերազանց գրավոր ներկայացման, հաղորդակցման և խորհրդատվության հմտություններ,
• Facebook Business Manager, Instagram for Business, LinkedIn Business գործիքների իմացությունը պարտադիր է
• 1C ծրագրի, Վիդեոնյութերի մոնտաժի ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• Առցանց մարքեթինգի հիմնական գիտելիքներ,
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
• Անձնային հատկություններ. ստեղծագործական միտք, կրեատիվություն, ուշադրություն մանրուքներին, բազմաֆունկցիոնալություն, վերլուծողական միտք, պատասխանատվություն: