Զանգերի կենտրոնի օպերատոր

Website OVIO

Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության բաժանորդների որակյալ, արագ և արդյունավետ սպասարկում՝ նպաստելով բաժանորդների հետ դրական և երկարաժամկետ համագործակցությանը։

OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․

• Ընկերության հաճախորդների կողմից ստացված զանգերի ընդունում,

• Զանգերի ընթացքում ստացված դիմումների, բողոքների և խնդիրների գրանցում ու մշակում,

• Աշխատանքների իրականացման նպատակով համապատասխան բաժինների հետ հետադարձ կապի ապահովում,

• Ընկերության ընթացակարգերի իրականացում` կապված ծառայության մատուցման ընթացքում առաջացած խնդիրների լուծման և ընկերության ու բաժանորդների միջև լավ հարաբերությունների պահպանման հետ,

• Ընկերության հաճախորդներին տրամադրվող սպասարկում` հաճախորդների աջակցման կարգին համապատասխան (Խափանման հայտի բացում, խափանման հայտի փակում, այլ),

• Ընկերության հաճախորդների տվյալների բազայի` ՍիԱրԷմ /CRM/ համակարգի կառավարման աշխատանքի վարում, տվյալների բազայի շտկում և թարմացում, համակարգի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,

• Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին տեղեկատվության տրամադրում հաճախորդներին,

• Տելեմարքեթինգային ակցիաների իրականացում,

• Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:

Արի մեր թիմ, եթե…

— Սիրում ես շփվել մարդկանց հետ և աջակցել իրենց համար լավագույն լուծումը գտնելու հարցում,

— Համբերատար ես, հետևողական և ուշադիր,

— Գիտես, որ ժպիտը կարևոր է և լսելի նույնիսկ խոսափողի մյուս կողմում, 

— Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ

Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ

• Բարձրագույն կրթություն,

• Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,

• Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),

• Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ;

OVIO-ում աշխատելու առավելությունները

• Առողջության ապահովագրություն,

• Տեղափոխում տնից աշխատանքի և աշխատանքից տուն գիշերային հերթափոխի համար,

• Բոնուսային համակարգ,

• Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,

• Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,

• Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),

• Թիմային միջոցառումներ,

• Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։

Մեր թիմին միանալու համար սեղմի՛ր «ԴԻՄԵԼ» կոճակը և ուղարկի՛ր ռեզումե՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Զանգերի կենտրոնի օպերատոր։

Մենք սիրով կդիտարկենք թեկնածությունդ և կապ կհաստատենք քեզ հետ:

Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք այցելել ovio.am.

Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք այցելել ovio.am.

Կապ

OVIO

Առնչվող աշխատանքներ