UI/UX Design Mentor (Course Development)
Website PBA.AM
Աշխատավարձ:
600.000 — 800.000
Աշխատանքային ժամեր:
Hybrid
Պայմանագրի տեսակ:
Project-Based Contract, Permanent
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու UI/UX մասնագետ/մենթոր՝ միանալու մեր առցանց կրթական հարթակին։ Հիմնական պատասխանատվությունն է՝ մշակել UI/UX դիզայնի օնլայն տեսադասընթաց, որը կհամապատասխանի PBA.AM հարթակի կրթական չափորոշիչներին։ Դասընթացի բովանդակությունը ստեղծվում է Անիմացոն հոլովակների և էկրանային ձայանգրությունների տեսքով։
Աշխատանաքային պարտականություններ
- Ստեղծել համապարփակ դասընթացի սցենար՝ 50-ից մինչև 200 էջ ծավալով, որը լիարժեք կներկայացնի UI/UX դիզայնի տեսական և գործնական բաղադրիչները։
- Ձայնագրել սցենարը պրոֆեսիոնալ ստուդիայում՝ բարձրորակ ձայնով և համապատասխան ինտոնացիայով՝ ապահովելով մատչելիություն և ներգրավվածություն։
- Սերտորեն համագործակցել դասընթացի ստեղծման թիմի հետ՝ ներառյալ ծրագրի ղեկավարները և 2D անիմացիայի թիմը՝ սահուն և կոորդինացված աշխատանքն ապահովելու համար։
- Մշակել տնային առաջադրանքներ և քննարկման հարցեր՝ նպաստելով սովորողների գիտելիքների ամրապնդմանը և վերլուծական մտածողության զարգացմանը։
- Պահպանել դասընթացի ստեղծման սահմանված ժամկետները՝ միաժամանակ ապահովելով բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ և մանրամասն ուշադրություն։
- Կատարել էկրանային ձայնագրություններ՝ համապատասխանեցված հարթակի ստանդարտներին և սովորողների կրթական պահանջներին։
- Համագործակցել թիմի բոլոր անդամների հետ՝ ապահովելու համար, որ դասընթացի բոլոր նյութերը լինեն կառուցվածքային, հասանելի և համապատասխանեն ոլորտի մասնագիտական չափորոշիչներին։
Պահանջներ և Հմտություններ
- Mid+. կամ Senior UI/UX մասնագետ դիզայնի ոլորտում
- Ապացուցված փորձ UI/UX դիզայնում՝ ներկայացված որակյալ և բազմազան նախագծերով։
- Ուսուցանման կամ մենթորության փորձ UI/UX դիզայնի ոլորտում՝ թե՛ առցանց, թե՛ առկա ձևաչափերով։
- Գերազանց գրավոր հաղորդակցման հմտություններ՝ հստակ և պրոֆեսիոնալ բովանդակություն ստեղծելու կարողությամբ։
- Հայերենի ազատ տիրապետում պարտադիր է, անգլերենի իմացությունը (գրավոր և բանավոր)՝ ցանկալի։
- Ժամանակի կառավարման հմտություններ և սահմանված ժամկետներին համապատասխան աշխատելու կարողություն։
- Առցանց ուսուցման հարթակների և դասընթացների մշակման փորձը կնկատվի որպես առավելություն։
- Տեսանկարահանվելու փորձ կամ նվազագույնը վստահություն տեսախցիկի առաջ՝ հստակ և մատչելի կերպով նյութը ներկայացնելու համար։
Միացիր PBA.AM-ի թիմին՝ Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ կրթական հարթակին և դարձիր UI/UX դիզայնի մասնագիտության առաջատար ուսուցիչը մեր հարթակում։