Տպագրության մասնագետ
Website Bramsler / Բռամսլեռ
Մենք փնտրում ենք պատասխանատու և ստեղծագործ աշխատակցի, ով կմիանա մեր թիմին ցուցանակների և վահանակների պատրաստման ոլորտում:
📌 Պաշտոնը՝ Տպագրության մասնագետ
✅ Աշխատանքային պարտականություններ
• Ինքնակպչուն ժապավենով (плёнка) աշխատելու հմտություն՝ կտրում, ամրացում, տեղադրում
• Տպագրական նյութերի պատրաստում՝ ցուցանակներ, վահանակներ, արտաքին գովազդային տարրեր
• Համակարգչային ծրագրերի միջոցով գծագրերի և դիզայնի մշակման հմտությունը կդիտվի որպես առավելություն
• Համագործակցություն թիմի հետ
🎯 Պահանջվող հմտություններ և որակավորումներ
• Մասնագիտական կրթությունը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն
• Համակարգչային գիտելիքներ (Windows / Office / հիմնական ծրագրային ապահովում, ցանկալի է նաև AutoCad-ի իմացություն)
• Դիզայներական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն՝ CorelDRAW, Adobe Illustrator, Photoshop կամ նմանատիպ ծրագրեր
• Աշխատանքային փորձը ցանկալի է
• Զգուշություն մանրուքների նկատմամբ, ճշգրտություն և պատասխանատվության զգացում
🕘 Աշխատանքային գրաֆիկը՝ 09։00- 18։00
📍 Աշխատանքի վայրը՝ ք․ Երևան, Աճառյան 54/Բ
💼 Մենք առաջարկում ենք՝
• Կայուն աշխատանք
• Բարենպաստ աշխատավայր
• Աճելու և զարգանալու հնարավորություն
📨 Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ․ հասցեին՝ vacancy@dorznak.am՝ նշելով հաստիքի անվանումը՝ Տպագրության մասնագետ։
Այս աշխատանքին դիմելու համար Ձեր տվյալները էլ․ փոստով ուղարկեք հետևյալ հասցեին՝ vacancy@dorznak.am