Online Sales & Customer Support Specialist

Website Ashley Homestore

Ashley Homestore-ը
փնտրում է Online Sales & Customer Support Specialist
Մենք ստեղծում ենք առցանց վաճառքների նոր ուղղություն։ Փնտրում ենք ոչ թե պարզապես հաղորդագրություններին պատասխանող օպերատորի, այլ նպատակասլաց մասնագետի, ով դիմումները կվերածի իրական վաճառքների և անմիջականորեն կազդի սեփական եկամտի վրա։
📌 Ինչ է պետք անել՝
• Մշակել մուտքային հարցումները (Instagram, FB, WhatsApp, կայք, զանգեր)։
• Տրամադրել խորհրդատվություն մեր հարմարավետ և բարձրորակ կահույքի, ակցիաների ու առաքման պայմանների վերաբերյալ։
• Ուղեկցել հաճախորդին առաջին նամակից մինչև վաճառքի ամբողջական ձևակերպում։
• Համակարգել պատվերները և աշխատել Bitrix24 CRM համակարգում։
Ինչ ենք ակնկալում՝
• Արդյունքին միտված մոտեցում և հաճախորդի կարիքները բացահայտելու հմտություն։
• Հայերենի և ռուսերենի ազատ, գրագետ տիրապետում (անգլերենը կդիտվի որպես առավելություն)։
• Միաժամանակ մի քանի հաճախորդի հետ շփվելու հմտություն և պատասխանատվության բարձր զգացում։
• (Առցանց վաճառքի կամ CRM համակարգերում աշխատանքի փորձը մեծ առավելություն է)։
Ինչ ենք առաջարկում՝
• Աշխատանք միջազգային թիմում և մասնագիտական անվճար ուսուցում։
• Կարիերայի աճի մեծ հնարավորություն նորաստեղծ բաժնում։
• Մոտիվացիոն ճկուն համակարգ, որն ուղիղ կապված է քո վաճառքների ծավալի հետ։
📩 Պատրա՞ստ ես միանալ մեր թիմին։
Ուղարկիր քո CV-ն ashleyyerevan@gmail.com հասցեին և մենք կկապվենք քեզ հետ։

To apply for this job email your details to ashleyyerevan@gmail.com

To apply for this job email your details to ashleyyerevan@gmail.com

Կապ

Ashley Homestore

Նման հայտարարություններ