Մարդկային Ռեսուրսների Կառավարիչ (HR)
Website «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է Մարդկային Ռեսուրսների Կառավարիչ (HR)
Պարտականություններ
* Իրականացնել ընկերության կադրային գործավարությունը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջների,
* պատրաստել ներքին իրավական ակտեր. հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր, վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթերը,
* կառավարել աշխատակիցների տվյալների բազաները, տարեկան արձակուրդները, պաշտոնի փոփոխությունները
* կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման, առաջխաղացման, ազատման վերաբերյալ,
* մասնակցել աշխատակիցների հավաքագրման աշխատանքներին, մրցույթների կազմակերպմանը՝ հարցազրույցների, մասնագիտական թեստերի անցկացմանը, աշխատանքի նկարագրերի մշակմանը,
* կազմակերպչական, ադմինիստրատիվ և հաղորդակցման ունակություններ:
Պահանջներ
* Բարձրագույն կրթություն
* ՀՀ աշխատանքային օրենսդրության, կադրային փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն,
* համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է,
* լեզուների իմացություն,
Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) կարող եք ուղարկել hr@waelcon.am էլեկտրոնային հասցեին։
Ընկերության գտնվելու վայրն է՝ Զովունի 1-ին փոցոց, 120 վարչական շենք (Դավիթաշեն վարչական շրջանից անմիջապես հետո)
Այս աշխատանքին դիմելու համար Ձեր տվյալները էլ․ փոստով ուղարկեք հետևյալ հասցեին՝ hr@waelcon.am