Հաշվետար-օպերատոր
Website «Կենցաղային Քիմիայի Գործարան» ՍՊԸ
Փնտրում ենք պատասխանատու, ազնիվ և թիմային աշխատանքի պատրաստ գործընկերոջ։ Պատրաստ ենք դիտարկել նաև այն թեկնածուներին, ովքեր դեռ չունեն մեծ մասնագիտական փորձ։
Աշխատանքային պայմաններ
Գրաֆիկ՝ Երկուշաբթի – Ուրբաթ՝ 08:00–17:00, Շաբաթ՝ ամսական 1 անգամ՝ 08:00–17:00
Պարտականություններ
-Պատվերների ծրագրային և փաստաթղթային ձևակերպում, գրանցում ու վերահսկում
-Ապրանքների մուտքագրում, դուրսգրում և համակարգում
-Գնորդների փաստաթղթաշրջանառության ապահովում
Մենք կարևորում ենք
*Պատասխանատվությունը, ճշտապահությունը և կազմակերպվածությունը,ինչպես նաև մարդկային բարձր հատկանիշները
*Արագ սովորելու ցանկությունը և համակարգչից օգտվելու հիմնական գիտելիքները
Մասնագիտական փորձը կամ ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվեն որպես առավելություն, սակայն պարտադիր չեն։
093 479 601, 091 690 005
To apply for this job email your details to lidapoghosyan.domochim@gmail.com