Հաշվապահ

Website TML Consulting LLC

Եթե ունեք պատասխանատվության բարձր զգացում և ցանկանում եք աշխատել կայուն ու զարգացող ընկերությունում, ապա հրավիրում ենք միանալու մեր թիմին՝ Հաշվապահի հաստիքում։
Աշխատանքային գործառույթներ
• Սկզբնական հաշվառման փաստաթղթերի՝ հարկային օրենսդրական պահանջների հետ համապատասխանության ստուգում,
• Պայմանագրերի վերահսկում,
• Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, վճարումների իրականացում, ժամկետների վերահսկում, հարկային հաշիվների դուրսգրում,
• Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում,
• Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում,
• Կադրային հաշվառման իրականացում,
• Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում,
• Ներքին վերլուծական հաշվետվությունների պատրաստում։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
• ՀՀ աշխատանքային և հարկային օրենսդրության իմացություն,
• 1C 8.3 ծրագրի տիրապետում,
• MS Office փաթեթի գերազանց իմացություն,
• Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
• Ռուսերենի տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Փորձառություն
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում։
📧 Եթե համապատասխանում եք նշված պահանջներին, ուղարկեք Ձեր CV-ն նշված էլ․ հասցեին՝ info@tmlconsultant.com
✔ Դիմումի դիտարկման ընթացքը՝ համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում։

To apply for this job email your details to info@tmlconsultant.com

TML Consulting LLC

To apply for this job email your details to info@tmlconsultant.com

Կապ

TML Consulting LLC

Նման հայտարարություններ