CNC հաստոցի օպերատոր
Website Բռամսլեռ
Մենք փնտրում ենք պատասխանատու և վստահելի CNC հաստոցի օպերատոր, ով կմիանա մեր թիմին ժամանակակից սարքավորումների հետ աշխատելու նպատակով՝ հետևելով բարձր արտադրողականության և որակի չափանիշներին։
📌 ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• CNC հաստոցների շահագործում և արտադրական առաջադրանքների կատարում
• Աշխատանք տեխնիկական գծագրերի և ծրագրերի հիման վրա
• Հումքի պատշաճ տեղադրում և պատրաստի արտադրանքի հսկողություն
• Սարքավորումների կանոնավոր տեխնիկական ստուգում
• Որակի վերահսկում և արտադրության խոտանման նվազեցում
• Աշխատանքային անվտանգության և տեխնիկական կարգապահության պահպանում
✅ ՊԱՀԱՆՋՆԵՐ
• Փորձը CNC հաստոցների վրա աշխատելու ոլորտում կդիտվի որպես առավելություն
• Տեխնիկական կրթությունը (մեխանիկա, մեքենաշինություն կամ հարակից ոլորտ) կդիտվի որպես առավելություն
• Գծագրեր ընթերցելու և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն
• Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու հմտություններ
• CNC ծրագրերի հիմունքների իմացությունը կդիտվի որպես առավելություն
• «SolidWorks» ծրագրի իմացությունն ու ծրագրի հետ աշխատելու փորձը նույնպես կդիտվի որպես առավելություն
🎯 ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
• Կայուն աշխատանք և մասնագիտական աճի հնարավորություն
• Հարմարավետ աշխատանքային միջավայր
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. հասցեին՝ vacancy@dorznak.am՝ նամակի թեմայում նշելով՝ “CNC օպերատոր”:
Այս աշխատանքին դիմելու համար Ձեր տվյալները էլ․ փոստով ուղարկեք հետևյալ հասցեին՝ vacancy@dorznak.am