ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐ

Website Shkaff

Shkaff կահույքի արտադրամասին անհրաժեշտ է ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐ։
Աշխատավայրը գտնվում է Արարատի մարզում, գյուղ Ղուկասավանում։
Պարտականություններ․
✅Արտադրական գործընթացի կազմակերպում և վերահսկում․
— կազմակերպել փայտամշակման ամբողջ գործընթացը,
— ընդունել հումքը, պատրաստի արտադրանքի ստացումը,
— հաստատել և վերահսկել արտադրական ժամանակացույցերը և աշխատանքային գրաֆիկները,
— իրականացնել հումքի և նյութերի որակական և քանակական հսկողություն,
— վերահսկել տեխնոլոգիական գործընթացների պահպանումը և կատարելագործումը։
✅Որակի կառավարում և տեխնիկական ստանդարտների ապահովում․
— մշակել, ներդնել և վերահսկել որակի կառավարման համակարգեր,,
— ապահովել միջազգային և տեղական որակի ստանդարտների պահպանումը
— կազմակերպել տեխնիկական փաստաթղթերի մշակում և թարմացում,
— ուսումնասիրել և առաջարկել նոր տեխնոլոգիաների և նյութերի ներդրման հնարավորություններ,
✅ Անձնակազմի կառավարում և զարգացում
✅ Անվտանգության և աշխատանքային պայմանների ապահովում
✅ Հաշվետվություններ և վերլուծություններ
— պատրաստել և ներկայացնել արտադրական ցուցանիշների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ
— վերլուծել արտադրական գործընթացի արդյունավետությունը և մշակել բարելավման առաջարկներ
— պատրաստել ծախսերի և արտադրության վերաբերյալ վերլուծական հաշվետվություններ
— վերլուծել որակի ցուցանիշները և առաջարկել բարելավման միջոցառումներ
— իրականացնել շուկայական միտումների և մրցակցային միջավայրի վերլուծություն
Պահանջներ․
✔️ Բարձրագույն կրթությունը կառավարման կամ հարակից ոլորտներում ցանկալի է
✔️ Առնվազն 3 տարվա ղեկավարի փորձ արտադրության ոլորտում
✔️ Կահույքի արտադրության գործընթացի խորացված իմացություն
✔️ Արտադրական սարքավորումների աշխատանքի հիմունքների իմացություն
✔️ Համակարգչային գիտելիքներ Excel, Word
Հմտություններ
✔️ Արտադրական պլանավորման և կազմակերպման ունակություն
✔️ Թիմի կառավարման և առաջնորդության հմտություններ
✔️ Որակի վերահսկման մեթոդների իմացություն
✔️ Հաղորդակցման և բանակցային հմտություններ
Բարձր աշխատավարձ՝ ըստ աշխատանքային փորձի
Աշխատակիցների կատարողականի գնահատում KPI-ների հիման վրա
6-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ մեկ հանգստյան օրով, ժամը 09։00-19։00։
Դիմեք մեզ՝ ձեր CV-ն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@shkaff.am կամ զանգահարելով + 374 77 213051 հեռախոսահամարին։
Shkaff

Կապ

Shkaff

Առնչվող աշխատանքներ