«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության մրցույթ

  • Լրիվ դրույք
  • Yerevan,Armenia
  • Հայտերի ընդունումը փակված է
  • Լրիվ դրույք
  • Yerevan,Armenia
  • Applications have closed

Website ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Մրցույթին կարող են մասնակցել ֆինանսների, տնտեսագիտության կամ կառավարման ոլորտում բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, հայերենին և անգլերենին տիրապետող, ժամանակակից տեխնիկական և տեղեկատվական միջոցներով աշխատելու ունակություն ունեցող մինչև 63 տարեկան ՀՀ գործունակ չափահաս քաղաքացիները:
📑Անհրաժեշտ փաստաթղթեր․
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
4) ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.
5) մասնագիտական գիտելիքները, մասնագիտական աշխատանքային փորձն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.
7) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:
📥 Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացվեն secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին:
❗️Հայտերն ընդունվում են մրցույթի հայտարարության հրապարակվելու օրվանից (03․02․2026 թ․) 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվում, ոչ ամբողջական հայտերը ենթակա են մերժման:
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ չափանիշների համապատասխանության համար հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացնում է Հիմնադրամի Խորհուրդը:
Մրցույթի ընթացքում թեկնածուն ներկայացնում է տեքստիլ արդյունաբերության ոլորտի բարեփոխման և զարգացման 3-ամյա ծրագիր։
Մանրամասները 🔗 https://mineconomy.am/page/3551
☎️ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչություն՝ 011-597-182 հեռախոսահամարով։

Կապ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Առնչվող աշխատանքներ