Բիզնես զարգացման և վաճառքների համակարգող
Website Big Projects
Աշխատանքի նկարագրություն
“Big Projects” ընկերությունը կազմակերպում է լայնամասշտաբ ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ ներգրավելով տեղական և միջազգային առաջատար կազմակերպություններին։ Մեր նպատակն է ստեղծել աճի համար բարենպաստ միջավայր՝ զարգացնելով ոչ միայն միջոցառումների որակը, այլև մշակել համակարգված բիզնես պրոդուկտներ, որոնք ապահովում են չափելի արդյունքներ, տվյալահեն որոշումներ և նպաստում շուկայի զարգացմանը։
Եթե Դուք ունեք վերլուծական մտածողություն, կարողանում եք կառուցել վաճառքների և բիզնես գործընթացների վերահսկման համակարգեր, տեսնում եք թվերի մեջ պատճառահետևանքային կապերը և դրանց հիման վրա կայացնում հիմնավորված որոշումներ, ապա հրավիրում ենք միանալու մեր թիմին՝ որպես Բիզնես զարգացման և վաճառքների համակարգող
Դերը ենթադրում է՝
- բարձր ներգրավվածություն վերլուծության, KPI-ների, բիզնես գործընթացների և նախագծերի զարգացման մեջ,
- պատասխանատվության գոտու և կառավարչական ազդեցության աստիճանական ընդլայնում,
- պատրաստակամություն՝ ապագայում դառնալու ընկերության առանցքային և ռազմավարական դերակատարներից մեկը։
Աշխատանքային պարտականություններ
1. Վաճառքներ և օպերացիոն վերահսկում
- Վաճառքների գործընթացի կառավարում (հաշվետվություններ, CRM համակարգի վերահսկում)
- Մասնակցել ռազմավարական բանակցություններին՝ ապահովելով բանակցային գործընթացի կառուցվածքային ընթացքը և պայմանավորվածությունների իրականացումը։
- Թիմի աշխատանքի արդյունավետության բարձրացում՝ հստակ նպատակների, առաջնահերթությունների և հետադարձ կապի միջոցով
2. Տվյալների վերլուծություն
- Հավաքագրել և վերլուծել վաճառքների ու նախագծերի տվյալները՝ հասկանալու աճի և խնդիրների պատճառները
- Ձևավորել հիմնական չափորոշիչներ՝ օպերատիվ և ռազմավարական վերահսկման համար
- Կատարել պլանավորված և փաստացի արդյունքների համեմատական գնահատումը
3. Բիզնես պրոդուկտների զարգացում
- Մշակել և զարգացնել ընկերության բիզնես պրոդուկտները՝ հիմնվելով տվյալների և շուկայի պահանջների վրա
- Ուսումնասիրել մասնակիցների և գնորդների շուկան՝ բացահայտելով աճի հնարավորություններն ու պահանջարկի միտումները
- Գնահատել ներդրվող փոփոխությունների արդյունավետությունը՝ առաջարկելով բարելավումներ և չափելի լուծումներ
Անհրաժեշտ հմտություններ
- 2–4 տարվա աշխատանքային փորձ կոմերցիոն, վերլուծական կամ նախագծային համակարգման դերերում
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, ֆինանսներ, կառավարում կամ հարակից ոորտներում)
- Թվային գործիքների հետ աշխատելու փորձառություն՝ MS Office, CRM համակարգերի, Power BI ցանկալի է
- Վերլուծական մտածողություն և թվերի մեջ պատճառահետևանքային կապերը տեսնելու կարողություն
- Պատասխանատվության զգացում, կազմակերպվածություն, առաջնորդություն և հաղորդակցման հմտություններ
- Լեզուների իմացություն՝ հայերեն ազատ, ռուսերեն և անգլերեն միջինից բարձր
Բենեֆիթներ
- Կատարողականի հիման վրա բոնուսներ
- Տարեկան հավելյալ 4 Days off (բացի օրենքով հասանելի արձակուրդային օրերից)
- Թիմային և գործնական ճանապարհորդություններ
- Մասնագիտական ուսուցման, լեզուների և ֆիթնես դասընթացների սուբսիդավորում
- Ազատ օր ծննդյան տարեդարձին
Աշխատանքային պայմաններ
Պաշտոն՝ Բիզնես զարգացման և վաճառքների համակարգող
Բաժին՝ Կոմերցիոն բաժին
Անմիջական ղեկավար՝ Հիմնադիր տնօրեն
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից-ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00
Աշխատավարձ՝ ֆիքսված աշխատավարձ + կատարողական բոնուսներ
Գտնվելու վայրը՝ Կենտրոն, Սարմենի 2/1
Կարիերային աճի ուղի
- 6-9 ամիս → համակարգող
- 9-18 ամիս → ղեկավար ֆիքսված աշխատավարձի վերանայմամբ