Միջոցառման մասին
«Երևանի Գինու Օրերը»՝ Հայաստանի ամենախոշոր բացօթյա գինու փառատոնը, վերադառնում է 2026 թ. հունիսի 5,6,7-ին, Երևանի սրտում՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում։ Այս տարի միջոցառումը խոստանում է ներգրավվել մինչև 100 գինեգործական ընկերությունների և ավելի քան 250 գործընկերների՝ ստեղծելով անկրկնելի մթնոլորտ հայկական գինու ու գաստրոնոմիկ մշակույթի սիրահարների համար։
Փառատոնն իրականացվում է «ԷվենտՏուրա» հիմնադրամի կողմից և այսօր դարձել է Հայաստանի այցեքարտը՝ միջազգային ճանաչում ունեցող միջոցառում՝ նվիրված հայկական գինու մշակույթին։ 2025-ին այն հյուրընկալել է 180 000 այցելու, որից 40 %-ը զբոսաշրջիկներ են եղել՝ ապահովելով շուրջ 32 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական ազդեցություն։
Ծրագրում՝
- Գինու համտեսներ և բացառիկ ներկայացումներ
- Վարպետաց դասեր և համադրման սեանսներ
- Երաժշտական կենդանի կատարումներ
- Թեմատիկ արվեստային ու մշակութային ակտիվություններ
- Գործարար զրույցներ և #նեթվորքինգ
- Արվեստ, արհեստ և ձեռքի աշխատանքների վարպետության դասեր
- Խաղեր, շահումներ և ուրախ ժամանց ընկերների հետ
Փառատոնի մուտքն ազատ է։
Գինիներ համտեսելու և խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ «Գինին Վայելելու Փաթեթը», որը ներառում է՝ բրենդավորված ապակե բաժակ, բրենդավորված պատյան, գինու համտեսի 12 տոմսակներ, խաղարկության կտրոն, 2-3 թեմատիկ փոստային բացիկներ, տեղեկատվական բուկլետ՝ միջոցառման քարտեզով և ծրագրով։

Խաղարկությամբ հնարավոր կլինի շահել եզակի գինիներ, նվեր-քարտեր և այլ անակնկալներ։
Էկոլոգիական մոտեցում՝ պլաստիկի օգտագործումն արգելված է, բաժակներն օգտագործվում են բազմակի, իսկ տոմսակները՝ վերամշակվում։ Տարեկան խնայվում է շուրջ 100,000 պլաստիկ բաժակ։
Միացե՛ք մեզ՝ հայկական գինու, մշակույթի ու տոնական մթնոլորտի այս անմոռանալի ճանապարհորդությանը։