Վարորդ

Website Ovio

Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության տրանսպորտային միջոցների վարում։

OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից

  • գործատուի հանձնարարությամբ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների վարում` պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները,
  • տրանսպորտային միջոցի լիցքավորում վառելիքով,
  • տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգում, խնդիրների առկայության դեպքում համապատասխան տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին,
  • երթևեկության թերթիկների պատշաճ կարգով լրացում,
  • բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:

Արի մեր թիմ, եթե…

  • Պատասխանատու ես և հետևողական կլինես Ընկերության տրանսպորտային միջոցներների հանդեպ,
  • Սիրում ես նոր ծանոթություններ և կարևորում ես դրական հարաբերությունների պահպանումը,
  • Համբերատար ես և ուշադիր:

Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ

  • Վարորդական իրավունքի BC կարգի առկայություն
  • Ճանապարհային երթևեկության կանոնների իմացություն

OVIO-ում աշխատելու առավելությունները

  • Առողջության ապահովագրություն,
  • Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
  • Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
  • Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
  • Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
  • Թիմային միջոցառումներ,
  • Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:

Մեր թիմին միանալու համար սեղմի՛ր  «ԴԻՄԵԼ» կոճակը և ուղարկի՛ր ռեզյումե՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Վարորդ:

Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ:

To apply for this job please visit www.ovio.am.

To apply for this job please visit www.ovio.am.

Contact us

Ovio

Related Jobs