Մասնագետ-տեսուչ
Website Վեոլիա Ջուր / Veolia Armenia
Աշխատանքի տեսակը, աշխատաժամանակը
Հիմնական, լրիվ աշխատաժամանակ
Պահանջվում են հետևյալ քաղաքներում
ք. Երևան, Եղվարդ, Մասիս, Գյումրի, Գավառ, Մարտունի, Աշտարակ, Աբովյան, Չարենցավան,
Նոյեմբերյան, Ստեփանավան
Ընկերությունը տրամադրում է
25 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
Դժբախտ պատահարներից ապահովագրություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, ով
ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք:
Աշխատանքի նկարագիր
Ջրաչափերի ցուցմունքների գրանցում և մուտքագրում տեղեկատվական բազա
Մուտքագրված կասկածելի ջրածախսերի, հնարավոր անճշտությունների ու բացթողումների
ժամանակին շտկում
Հասույթի, դեբիտորական պարտքի և հայտնաբերված խախտումների մասով կազմված
ակտերով հաշվարկված գումարների գանձման հետ կապված աշխատանքներ
Ջրաչափական սարքերի, դրանց տեխնիկական վիճակի և կնիքների ստուգում,
ջրօգտագործման կանոնների խախտման դեպքերի հայտնաբերում և արձանագրում
Բաժանորդների հետ պայմանագրերի կնքում (վերակնքում)
Պահանջներ
Կարգապահություն և բարձր պատասխանատվության զգացում
Հաղորդակցման գերազանց հմտություններ
Համակարգչային հմտություններ
Աշխատանքային փորձը և բարձրագույն կրթությունը կդիտարկվեն որպես առավելություն
Դիմելու կարգ
Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները /CV am.water.hr@veolia.com
էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում պարտադիր նշելով պաշտոնը՝ Մասնագետ-տեսուչ:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները
To apply for this job email your details to am.water.hr@veolia.com.