Մարդկային ռեսուրսների վարչության ադմինիստրատիվ օգնական
Website «Վիվա Արմենիա» ՓԲԸ
Աշխատանքի նկարագիր` Ադմինիստրատիվ օգնականը պատասխանատու է վարչության ամենօրյա գործառույթներին աջակցելու համար: Նա նաև ապահովում է վարչության ամենօրյա ադմինիստրատիվ աշխատանքների սահուն իրականացումը և ապահովում է վարչության հիմնական գործառույթների արդյունավետ կազմակերպումը:
Աշխատանքային պարտականություններ
- Ընթացք տալ մուտքային և ելքային նամակագրությանը
- Կապող օղակ հանդիսանալ վարչության բաժինների և բաժնի պետերի միջև;
- Հետևել ամենօրյա ադմինիստրատիվ գործառույթներին, ինչպիսիք են հանդիպումների նշանակում, գնումների պահանջագրերի կազմում, արխիվացում և գրանցում, ճամփորդությունների պլանավորում, անհրաժեշտության դեպքում նաև այլ գործառույթների իրականացում,
- Կազմել արձանագրություններ ժողովների ժամանակ,
- Թարմացնել տվյալների բազան, կազմել ժամանակացույց, անհրաժեշտ հաշվետվություններ և ձևաթղթեր` վարչության գործառույթներին, հանդիպումներին և պահանջներին համապատասխան,
- Ընթացիկ փաստաթղթերի պատշաճ վարում եւ պահպանում,
- Աջակցություն վարչության ադմինիստրատիվ գործառնությունների զարգացմանը:
Պահանջվող որակավորում
- Բակալավրի աստիճան,
- 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Ադմինիստրատիվ գործընթացների գերազանց իմացություն,
- Տվյալների մշակման գործընթացի լավ իմացություն,
- Հայերեն, ռուսերեն ևանգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Գերազանց համակարգչային հմտություններ.
- Արդյունավետ կազմակերպական, միջանձնային և ժամանակի կառավարման հմտություններ,
- Էթիկայի նորմերին համապատասխան վարքագիծ,
- Արդյունավետ հաղորդակցական հմտություններ,
- Ծանրաբեռնված աշխատելու հմտություններ,
- Հաճախորդամետություն,
- Թիմային աշխատանք և համագործակցություն,
- Խնդիրների լուծման հմտություն:
Միացի՛ր մեզ և կստանաս՝
- Առողջության ապահովագրություն,
- Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,
- Պարգևավճարներ,
- Ուսուցման և զարգացման հնարավորություններ,
- Որոշակի վճարովի հանգստյան օրեր,
- Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:
Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից:
To apply for this job please visit vivaarmenia.spark.work.