ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄՐՑՈւՅԹ
Website Հայ Կրթական Հիմնարկություն
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄՐՑՈւՅԹԸ ՍԿՍՎԱԾ Է
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2026-2027թթ. նոր ուսումնական տարվա համար
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2026թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:
Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն ԱՌՑԱՆՑ։
Մրցույթը կանցկացվի մարտի 2-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ:
To apply for this job please visit apply.aef.am.