Էլեկտրոնիկայի ուսուցիչ
ArmElectronik -ը Էջմիածին քաղաքում փնտրում է ուսուցիչներ՝ երեխաների հետ աշխատելու համար 
Փնտրում ենք Մեխանիկական ռոբոտների ուսուցիչ, ով սիրում է կառուցել, հավաքել, աշխատել գործիքներով և աշխատել փոքր տարիքի երեխաների հետ։
Դասերի ընթացքում երեխաները ստեղծում են իրենց մեխանիկական մոդելները՝ օգտագործելով իրական գործիքներ։
Փնտրում ենք Էլեկտրոնիկայի ուսուցիչ, ով ունի Էլեկտրոնիկայի ոլորտում աշխատանքային փորձ և սիրում է երեխաների հետ աշխատել:
Դասերի ընթացքում երեխաները ծանոթանում են պարզ սխեմաների, միացումների և ստեղծում իրենց առաջին էլեկտրոնային նախագծերը։
Մեզ համար կարևոր է՝
• պատասխանատվությունը
• համբերատարությունը
• երեխաների հետ աշխատելու կարողությունը
• սովորելու և զարգանալու պատրաստակամությունը:
Խնդրում ենք նաև նամակում կարճ նշել, թե որ ուղղությամբ եք հետաքրքրված՝ մեխանիկական ռոբոտներ, թե էլեկտրոնիկա։
To apply for this job email your details to armelectroniks@gmail.com.